Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 16.05.2019 - 01.06.2019

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ  Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել իրավական կարգավորումները՝ ապահովելով  քաղաքացիական ծառայողների պաշտոնավարման շարունակականությունը,  վերջիններիս վերանշանակումները և/կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցումը՝ միաժամանակ ապահովելով սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության անխափան և բնականոն գործունեությունը: 
0 6308

Discussed 12.03.2019 - 27.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի № 777-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի № 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Տեսչական մարմինների լուծարմամբ, մի շարք պետական մարմինների վերանվանմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի № 777-Ն և 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշումներում անհրաժեշտություն էր առաջացել կատարելու համապատասխան փոփոխություններ` դրանք գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու նպատակով:Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի № 777-Ն որոշմամբ հստակեցման կարիք ուներ նաև Առողջապահության նախարարության իրավասությունները` «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
0 7527

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:  
0 7988

Discussed 08.01.2018 - 26.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բացի սննդամթերքից,  սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կսահմանվի նաև առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք այլ ապրանքների ցանկը և կսահմանվի դրանց նկատմամբ պետական վերահսկողություն և  պետական գրանցում  իրականացնող լիազոր մարմինները:
0 8361