Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 17.01.2018 - 01.02.2018

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները. սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը. կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները. նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը. կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
1 14121

The draft has been accepted

Discussed 17.11.2017 - 04.12.2017

«Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը. 2) սահմանել ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը:
3 9466

Discussed 10.04.2017 - 01.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի 2017 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017 թվականի հիմնական միջոցառումների պլանին Պետական կառավարման մարմինների (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ղեկավարներին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը լիազոր մարմնին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ Առաջարկվել է Երևանի քաղաքապետին մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը լիազոր մարմնին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ Լիազոր մարմնի ղեկավարին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ
0 9131

Under development

Discussed 01.03.2017 - 16.03.2017

«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու կամ գիտական աստիճանը հաստատելու համար տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, սակայն ոչ ավելի, քան 9 ամիս ժամկետով, քաղաքացու կողմից տարկետման ժամկետը երկարաձգելու իրավունքի մասին:      
0 8347