Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.09.2021 - 28.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխությունների և լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցման ներկայացնելու հանգամանքով:
0 4408

Discussed 03.08.2020 - 22.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման՝ 1) հավելվածի N 2-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի. 2) հավելված N 2-ը լրացնել նոր՝ 34-45-րդ կետերով՝ համաձայն հավելված N 2-ի:
0 5834

Discussed 20.07.2020 - 07.08.2020

«Գույք նվիրաբերելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի № 1193-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում (Աբովյան փողոց 51/1) 360.0 քառ. մետր մակերեսով և 14040000.0 դրամ արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ Գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝  «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն կառուցելու նպատակով
0 5796