Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 01.09.2017 - 18.09.2017

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը:
4 9464

Discussed 14.06.2017 - 24.07.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ`    1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրա­ժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները:
1 12347

Under development

Discussed 05.06.2017 - 20.06.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի 1.2. կայուն տնտեսական աճի ապահովում գլխի Արտահանման խթանում բաժնի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջով: Մասնավորապես, նախատեսվում է  արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:
0 9193

The draft has been accepted

Discussed 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյան հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը  սահմանելուն:
0 8095

The draft has been accepted

Discussed 16.02.2017 - 20.03.2017

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է հիմնական մի­­­ջոցների ամորտիզացիոն մասհանումների կատար­ման գործող համակարգը կա­տա­րե­լա­գոր­ծելուն:
0 10156