Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.07.2020 - 11.08.2020

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց Քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ինստիտուտի ներդնումը և Պրոբացիայի ծառայության ստեղծումը պայմանավորված էր քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ, որում իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ: Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության գործունեության կարճատև տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան առաջիկայում: Մասնավորապես՝ այդ խնդիրների լուծման նպատակով, ի թիվս այլնի, նախատեսվում է գնահատել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների գործնական կիրառելիությունը և դրանց կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմի առկայությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա մշակելով  «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ (այսուհետ՝ Փաթեթ): Փաթեթը 2020 թվականի մարտի 30-ին ներկայացվել  է Վարչապետի աշխատակազմ: Այնուհետև, Փաթեթը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում տրամադրվող փորձագիտական աջակցության շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նպատակ ունենալով բարձրացնել Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետությունը՝ ձևավորվել է պետական մարմիններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած բազմաշահառու աշխատանքային խումբ, որի շրջանակներում իրականացվել են քննարկումներ: Զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավվել են ներպետական անկախ փորձագետներ, ովքեր խորը գնահատման են ենթարկել Պրոբացիայի ծառայության գործունեությունը և վերլուծությունների հիման վրա ներկայացրել օրենսդրական ուղենիշային առաջարկներ: Բազմաշահառու աշխատանքային խմբի անդամների կարծիքների և ներպետական անկախ փորձագետների կողմից ներկայացված վերլուծության արդյունքներով Ծրագրի շրջանակներում ներգրավվել են ներպետական ևս երեք փորձագետներ, ովքեր դիտարկել են Փաթեթը և Արդարադատության նախարարության հետ համատեղ կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքում մշակել Փաթեթի ամբողջությամբ նոր տարբերակը: Նշվածից զատ, մշակվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: Փաթեթի ընդունմամբ միատեսակ մոտեցում կդրսևորվի պրոբացիայի ծառայողների նկատմամբ։ Պրոբացիայի ծառայությունը կհամարվի հանրային ծառայության ինքնուրույն տեսակ՝ իր առանձնահատկություններով, այսպես՝ ծառայության անցնելու պայմանները, պահանջները, շնորհվող կոչումները և ժամկետները, խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժեըը, ծառայությունից հեռացման հիմքերը, հատուկ միջոցներ կիրառելու պայմանները և այլն։ Օրենքով առանձին աղյուսակով կսահմանվեն պրոբացիայի ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը։ Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է պրոբացիայի գործառույթների հստակեցում, քրեական դատավարության ընթացքում պրոբացիայի պետական ծառայության գործառույթների հստակեցում, պրոբացիայի շահառու՝ անչափահասների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների բարելավում, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման պայմանների հստակեցում, պրոբացիայի ծառայողին օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործածելու իրավունքի վերապահում և այլն:  
5 7889

Discussed 27.07.2020 - 12.08.2020

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առևտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:
1 5297

Located in RA Government

Discussed 16.07.2020 - 31.07.2020

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից  տարկետում տալու վերաբերյալ:
11 10215

Under development

Discussed 09.04.2020 - 29.04.2020

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետական գրանցման համարը՝  վերանվանել «Հակադոպինգային  գործակալություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության:
0 6130

Under development

Discussed 07.04.2020 - 22.04.2020

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն, միաժամանակ չի սահմանում այն հիմքերը, որոնց դեպքում համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է որոշում կայացնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացուն ծառայության այլ վայր փոխադրելու մասին:
2 6759

Discussed 19.03.2020 - 08.04.2020

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (ավտոմոբիլային կամ կենցաղային) տեղեկատվության ցուցադրման պահանջի սահմանմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։  
0 5468

Discussed 25.02.2020 - 15.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն որի  ստանդարտացման ամենամյա ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված՝ «1067  Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի «11001 Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Հետևաբար` հաշվի առնելով և հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև  ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշումը, մասնավորապես՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացությունը, որում նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։
0 5786

Under development

Discussed 21.02.2020 - 09.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակՆ Է ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը:
0 5828

Under development

Discussed 21.02.2020 - 09.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է ապահովել երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը՝ հստակ սահմանել հաստատությունների տիպերը:
0 5994