Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.08.2019 - 27.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ որոշման հավելված 2-րդ, 3-րդ և 4-րդ և 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման հավելվածներ 1-ի և 2-ի 93.1, 93.4, 94.1 և 94.2 կետերը: Հիշատակված կետերով սահմանված ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընդերքօգտագործման արդյունքում շրջակա մի­ջավայրի և բնակ­չու­թյան առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվա­զեց­ման կամ բացառ­ման ուղղությունները ամրագրող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և ԱՃԹՆ շրջանակներում պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի, զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող գործողությունների հաստատումից հետո:
1 6239

Discussed 15.07.2019 - 30.07.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը: Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում:   
5 8851

Discussed 28.06.2019 - 13.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ՕԳՈՍՏՈՍԻ 23–Ի N 933–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է նշյալ միջոցառումների կատարման համար ժամկետ սահմանված՝ «2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2020թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով:  
0 6105

Under development

Discussed 15.04.2019 - 01.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ, որով կրճատվել են նոր սպառման համակարգն էլեկտրամատակարարմամբ ապահովելու սահմանված ժամկետները։
1 6178

Located in RA Government

Discussed 06.03.2019 - 27.03.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N121-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված 1-օրյա ժամկետը  կհամապատասխանեցվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի պահանջին, ինչի համաձայն  սահմանվել է պետական տուրքի վճարման նոր ժամկետ՝ հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։    
0 6879

Discussed 01.02.2019 - 01.03.2019

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Հաշվի առնելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ խոշտանգում կատարած կամ անմարդկայն վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը կիրառելու արգելք սահմանելու նպատակով:
6 7723

The draft has been accepted

Discussed 14.08.2018 - 30.08.2018

Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006թ. սկզբին և անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշր­ջանա­ռության կտրուկ աճով, փաստաթղթերը և տիպերի և բովանդակային առումով  լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր այլևս չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխել մի շարք փաստաթղթերի պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել:
0 10234

Discussed 27.04.2018 - 13.05.2018

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ <<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու եղանակով` ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին: Սահմանել փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց  բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Բացառել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը:
0 9102

Discussed 31.01.2018 - 15.02.2018

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում, «Doing business 2017» հաշվետվությանը համահունչ, կրճատել արհեստակցական միությունների պետական գրանցման, արհեստակցական միությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման, արհեստակցական միության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման համար նախատեսված օրենսդրական ժամկետները:
0 7626