Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 23.05.2022 - 07.06.2022

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Թույլատրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին՝ իր կարիքների համար սննդի ձեռքբերման գործող պայմանագրերի շրջանակներում մատակարարումների բացակայության և  պայմանագրերի բացակայության դեքում  սննդի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն, չկիրառելով Կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերության պահանջները:
0 3397

Discussed 23.05.2022 - 07.06.2022

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Հաշվի առնելով, որ գունաերաժշտական շատրվանների համակարգը նախագծվել և իրականացվել է ֆրանսիական  Aquatique-show կազմակերպության կողմից հատուկ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների համար արտադրված անհատական սխեմաներով, մեխանիզմներով և սարքավորումներով, ինչի արդյունքում ոչ մի ուրիշ արտադրողի/մատակարարի ոչ մի տեսակի սարքավորում հնարավոր չէ համադրել առկա համակարգի հետ՝ (Aquatique-show կազմակերպության տրամադրած հիմնավորումը կցվում է) ուստի առաջարկվում է գունաերաժշտական շատրվանների համակարգի արդիականացման և նորոգման ենթակա սարքավորումների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  
0 2848

Discussed 04.04.2022 - 19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N502-Ն որոշման նախաբանում կատարել փոփոխություն` ապահովվելով պատշաճ իրավական հիմք` կառավարության կողմից նման որոշում ընդունելու համար:
0 2817

Discussed 04.04.2022 - 19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N489-Ն որոշման նախաբանում կատարել փոփոխություն` ապահովվելով պատշաճ իրավական հիմք` կառավարության կողմից նման որոշում ընդունելու համար:
0 2802

Discussed 30.09.2021 - 15.10.2021

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ձևավորել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:  
0 4633

Discussed 05.08.2021 - 20.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված հալվելվածի 1-ի 32-րդ կետի 1-ին ենթակետի թ պարբերության մեջ՝ այն համապատասխանեցնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի դրույթներին:
0 3563

Discussed 14.01.2021 - 29.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար ձեռք բերել հակաուռուցքային դեղեր, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուներ միջազգային հարթակներից՝ ապահովելով դրանց անընդմեջ մատակարարումը, ինչպես նաև այդ դեղերի և թեստ հավաքածուների առավել մրցակցային և արդյունավետ գնումները:
0 6453

Discussed 20.02.2020 - 06.03.2020

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: 
12 8442