Under development Discussed 11.02.2020 - 27.02.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն: 2 0 0 7526
Discussed 05.11.2019 - 20.11.2019 «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը: 4 2 0 8350
Under development Discussed 18.06.2019 - 03.07.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ի թիվս այլ պետական մարմինների կընդգրկվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում, որը հետապնդում է սեղմ ժամկետներում և օպերատիվ կերպով հարցումների պատասխաններն ստանալու նպատակ, ինչի միջոցով հնարավոր կդառնա Քննչական կոմիտեի գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կատարումը: 4 0 0 8349
The draft has been accepted Discussed 27.05.2019 - 12.06.2019 «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հիշյալ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2000,0 հազար դրամը վերաբաշխման միջոցով ուղղել 1043 <<Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում >> ծրագրի 11001` Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը, պայմանավորված հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է: 2 0 0 6153
The draft has been accepted Discussed 19.02.2019 - 07.03.2019 Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ներկայումս նախարարության կողմից Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող երեք ծրագրեր՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>>: Որոշման նախագծի ընդունումը բխում է նախ և առաջ 2018թ. հունիսի 1-ի թիվ 581-Ա Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունների ապահովման կարևորությունից և <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջներից, այն որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ: Մինչև 2019թ նշված ծրագրերն իրականացվել են ոլորտում առաջատար համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից: Ներկայումս, նկատի ունենալով վերջիններիս բացառիկության հանգամանքը, նպատակահարմար է 2019թ ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը>>: 1 1 0 6953
Under development Discussed 29.08.2018 - 13.09.2018 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 0 0 0 7009