Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 01.12.2022 - 16.12.2022

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը Նախագծերի ընդունման արդյունքում կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխհամագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը, կբարձրացնի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։
1 3620

Under development

Discussed 18.11.2022 - 03.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերի պահպանման ժամկետ։
0 2404

Under development

Discussed 04.11.2022 - 19.11.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
1 2838

Under development

Discussed 04.11.2022 - 19.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման մեջ կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-240-Ն օրենքի 53-րդ հոդվածով նախատեսված նորմի կիրարկումը, ինչպես նաև կբարձրանա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:
0 2433

Under development

Discussed 03.11.2022 - 18.11.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝1) ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ օրենսդրական կարգավորումը ոստիկանությունում ծառայությունից ազատելու ցանկացած հիմքի դեպքում,2) անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք օրենսդրորեն չդիտարկելը,3) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում առկա որոշ ձևակերպումների հստակեցումն ու միատեսակ տերմինաբանության ապահովումը, ինչպես նաև ներքին հակասության վերացումը,4) ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկի ընդլայնումը՝ երկու նոր հիմք նախատեսելու միջոցով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը):
0 2541

Under development

Discussed 26.10.2022 - 10.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 560-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Քրեական վարույթում և վարույթից դուրս հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 560-Ն որոշման նախաբանը կհամապատասխանի գործող օրենսդրությանը:
0 2734

Under development

Discussed 26.10.2022 - 10.11.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ՎԻՎ օրենսգիրքը կհամապատասխանեցվի քրեական դատավարության նոր օրենսգրքին, կիրագործվի ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, անձի արարքում հանցանքի բացակայության, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում, արդարացման դատավճռի առկայության դեպքում, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության պարագայում անձը կենթարկվի վարչական տույժի:
1 2941

Discussed 25.10.2022 - 09.11.2022

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ների շինության կառուցման, գործող ՁՊՎ-ներում հիմնական վերանորոգման, կահավորման առանձնահատկությունները։
0 2637

Under development

Discussed 27.07.2022 - 11.08.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան բիոմետրիկ անձը հաստատող փաստաթղթերից բացի ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
0 3107