Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.10.2023 - 22.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում: Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին:
0 1340

Under development

Discussed 03.10.2023 - 19.10.2023

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում են կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար դիմելու, դիմումին ներկայացվող պահանջների, կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման մատյան վարելու, հաշվառման ժամկետների մասով կարգավորումներ։  
0 1534

The project has not been accepted

Discussed 03.10.2023 - 18.10.2023

2024 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9, 2208 20 290 0, 2208 20 890 0, 2402 20 100 0 և 2402 20 900 0 ) Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:
1 1276

Under development

Discussed 03.10.2023 - 19.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է։ Աբովյանի ԳՍՊԿ-ն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Ուստի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայում նախատեսվել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որի իրականացման ապահովման նպատակով 2022 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության №214-Ն որոշումը:
0 1145

Discussed 03.10.2023 - 18.10.2023

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանաքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է վերը նշված բուժաշխատողներին թույլատրել զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ մինչև սահմանված ժամկետում   ՇՄԶ հավաստագրի ձեռքբերումը։
0 2211

Under development

Discussed 03.10.2023 - 18.10.2023

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող նախագիծը միտված է ֆինանսական համակարգի զարգացման գործառույթի սահմանման և վերապահման օրենսդրական բացը լրացնելուն, քանի որ ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթներով կարգավորված չէ, թե ում կողմից պետք է մշակվեն տնտեսության ֆինանսական համակարգի զարգացման ռազմավարական և պետական աջակցության ծրագրերը։
0 1435

Discussed 03.10.2023 - 19.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.2 ստուգաթերթի մեջ կատարել փոփոխություններ, իսկ N 1.4 ստուգաթերթերը շարադրել նոր խմբագրությամբ: Մասնավորապես, ստուգաթերթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի հունվարի 28-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 120 որոշումը, որով ուժը կորցրած են ճանաչվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն»» որոշումները, որոնց հղումները դեռևս պահպանվել են գործող ստուգաթերթերում:
0 1385

Discussed 03.10.2023 - 18.10.2023

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ նախարարությանը ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին նշանակում և ազատում է համապատասխան նախարարը՝ ապահովելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացումը:
0 1391