Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 06.04.2018 - 21.04.2018

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:
Մնաց {days} օր
4 34615

Discussed 05.04.2018 - 20.04.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային միասնական հարթակի ներդնումը, որը քաղաքացիներին ընձեռում է հնարավորություն առցանց եղանակով ուղարկել դիմում,հարցում կամ բողոք և ստանալ դրանց պատասխանները ևս առցանց եղանակով:
Մնաց {days} օր
0 9728

Discussed 04.04.2018 - 25.04.2018

ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին  ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակում և ժամանակացույցի հաստատում:
Մնաց {days} օր
0 10015

Discussed 04.04.2018 - 20.04.2018

ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող տրամադրվող դեղերի փոխհատուցման միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծման նպատակով, աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` հանձնաժողովը հաշվարկում է պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի համար մեծածախ ռեֆերենտային գները, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են փոխհատուցվող դեղերի ձեռք բերման պայմանագրերի սկզբնական (առավելագույն) գները (լոտերի առավելագույն գները)՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում:
Մնաց {days} օր
0 10314

Discussed 04.04.2018 - 19.04.2018

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման կարգը և պայմանները, որոնց համաձայն զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, և թե մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 4%-ի սուբսիդավորումից, իսկ մնացած 5%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները, պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Մնաց {days} օր
13 28242

Discussed 03.04.2018 - 18.04.2018

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը, ձևը և դափնեկրի վկայագրի ձևը հաստատելու մասին», «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման, մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի ու մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր         «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը հաստատելու մասին» և Կառավարության հարակից որոշումներով՝ հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ, նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգ և սահմանվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:
Մնաց {days} օր
0 10071

Discussed 03.04.2018 - 25.04.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգերը և նվազեցնել վարչարարությունը, սահմանելով պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված օտարման ենթակա գույքի վերաբերյալ սկզբունքերը և պայմանները, ինչպես նաև ապահովել վարչարարության կրճատումը:
Մնաց {days} օր
0 10304

Discussed 30.03.2018 - 14.04.2018

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով՝ 1. ամրագրվել են Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները, 2. նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը, 3. լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը, 4. ամրագրվել են դրույթներ Պաշտպանի՝ իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթին համահունչ, 5. սահմանվել է Պաշտպանի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ գործերով Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու լիազորությունը, 6. ապահովվել է եզրութաբանական միասնականությունը և այլն:
Մնաց {days} օր
3 11846

Discussed 30.03.2018 - 20.04.2018

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի լրամշակված տարբերակ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարա­կա­կան կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորու­թյունների ապահովումն է:Առաջիկա յոթ տարիների համար ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ընտրովի մարզաձևերով զբաղվող առավելագույն թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ապահովում: 
Մնաց {days} օր
0 9567
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: