Under development Discussed 28.01.2021 - 22.02.2021 Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2013թ.-ին Վարշավայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 19-րդ համաժողովի ժամանակ կողմ հանդիսացող երկրներին կոչ արվեց Փարիզյան համաձայնագրին (ՓՀ) ընդառաջ պատրաստել իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ): Հայաստանի Հանրապետությունը ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ հաստատված իր ԱՍՆԳ-ն ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարություն 2015թ.-ին: 2016թ. նոյեմբերին՝ ՓՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո, երկրների կողմից նախապես ներկայացված ԱՍՆԳ-ները դիտարկվել են որպես երկրների առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները/ներդրումները (2015 ԱՍԳ): Այնուամենայնիվ, ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. է, ինչը ժամանակ է ապահովել երկրների համար՝ նախքան ԱՍԳ մեկնարկը նախանշելու իրագործման շրջանակները և վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերն իրականացրել են գլոբալ գույքագրում 2017թ. և 2018 թ. (Talanoa երկխոսություն)։ Արդյունքում, 2019թ. Մադրիդում կայացած Կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովին (ԿՀ25) երկրների կողմից ներկայացվել են ՓՀ-ի ներքո գործողությունների հավակնությունների մեծացման դիրքորոշումները: Դրան նախորդել էին բարձր մակարդակի քաղաքական հռչակումները, ինչպես, օրինակ, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովը, որտեղ շատ պետությունների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ հայտարարել են իրենց 2015թ. ԱՍԳ-ն 2020թ. վերանայելու կամ կատարելագործելու մտադրության մասին: Հայաստանի առաջին ԱՍԳ-ն ուներ 35 տարվա ժամկետ՝ 2015-2050թթ.: Նախևառաջ անհրաժեշտ է վերանայել իրականացման ժամկետի մեկնարկային ամսաթիվը: Փարիզյան համաձայնագրի ներքո ԱՍԳ-ի իրականացումը մեկնարկում է 2021թ.: Հետևաբար, 2015-2020թթ.. ժամանակահատվածը կարող է համարվել որպես ներքին նախապատրաստական ժամանակաշրջան։ 2020թ. ԱՍԳ-ի վերանայումը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանի ԱՍԳ ժամկետները ներդաշնակեցնել երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար սահմանված ժամկետներին, այն է՝ 10 տարի՝ 2021-2030թթ..: 4 9 1 1462
Under development Discussed 27.01.2021 - 11.02.2021 «Ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյությունն ապահովող բոլոր տիպի օբյեկտների աշխատանքի անխափան գործունեությունը: 1 0 0 537
Discussed 27.01.2021 - 12.02.2021 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Որոշման նախագծով նախատեսվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանել կառավարության նոր կազմին համապատասխան, իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում փոփոխել թերապևտին: 1 0 0 438
Discussed 27.01.2021 - 12.02.2021 ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐ¬ՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒ¬ԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ¬ԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով նախատեսվում է հաստատել ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման նոր կարգ, մասնավորապես` սահմանելով ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման պայմանները, ժամկետները, հերձումից հրաժարվելու դեպքերը: 2 0 0 1277
Discussed 27.01.2021 - 11.02.2021 ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ¬ՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով նախատեսվում է հաստատել ձևաբանական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման կարգը, որով կսահմանվեն ձևաբանական հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվող նյութերի ցանկը, ձևաբանական հետազոտությունների անցկացման, դրանց ախտորոշման կամ եզրակացության տրամադրման, ինչպես նաև ուսումնասիրվող նյութերից ստացված պրեպարատների (հյուսվածքաբանական ապակիներ և պարաֆինային բլոկներ) պահպանման (արխիվացման) հստակ ժամկետները: 2 0 0 1126
Discussed 26.01.2021 - 10.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելու, հստակեցնելու անհրաժեշտությունից: 16 2 23 1637
Discussed 26.01.2021 - 10.02.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով հարկային գործակալների կողմից ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված որոշ եկամուտների, այդ եկամուտների վճարման ամսաթվի, ինչպես նաև եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: 1 6 0 475
Discussed 26.01.2021 - 11.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 2-ում տեղ գտած ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից: 1 0 0 388
Discussed 23.01.2021 - 08.02.2021 ՄԱՌԼԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՅՈԼՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մառլեն Արթուրի Յոլչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: 33 0 0 545