Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 22.10.2018 - 07.11.2018

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված  օրենքի նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված  գործընթացների դիտարկման արդյունքներով  բացահայտված  խնդիրներին  լուծում  տալու  անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 15117

Discussed 19.10.2018 - 04.11.2018

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի՝ 2017թ. սեպտեմբերի 26-27 կայացած 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով հայ-ղազախական խառը հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել փոփոխություններ կատարել 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում, ինչն ամրագրվել է միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրության 10-րդ կետում: Փոփոխությունների կատարումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում երկու պետությունների ստանձնած պարտավորություներով: Մասնավորապես, 2014թ. մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 24-րդ հավելվածը սահմանում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից մյուս անդամ պետությունների տարածքներ իրականացվող և դեպի անդամ պետություններ այլ անդամ պետությունների տարածքներով տարացմամբ իրականացվող բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվելու են առանց թույլտվություն ստանալու անհրաժեշտության: Վերոգրյալի հիման վրա համաձայնագրում փոփոխությունների կատարումը կդյուրացնի երկու պետությունների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կնպաստի բեռնափոխադրումների իրականացման ժամանակի և ծախսերի կրճատմանը:
Մնաց {days} օր
0 8432

Discussed 19.10.2018 - 13.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում Ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման կարգավորումներ
Մնաց {days} օր
0 10649

Discussed 19.10.2018 - 04.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ Հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտները համարվում են առաջնային կարևորություն ունեցող ոլորտներ: Հայկական և լեհական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են այդ բնագավառում, մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին/ EXPO-ներին, գիտաժողովներին: 2018թ. փետրվարին կայացած հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ ամրագրված է կողմերի հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը տվյալ ոլորտում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը գտնում ենք նպատակահարմար:
Մնաց {days} օր
0 9784

Discussed 18.10.2018 - 02.11.2018

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ներկայացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 7-րդ կետի, Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի թիվ 131-Ն որոշման պահանջների 68-րդ կետի պահանջների կատարմամբ, ինչպես նաև բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա  մի շարք բացերի և չկարգավորված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
7 10844

Discussed 18.10.2018 - 02.11.2018

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է. սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ Նախագիծն ընդունվելու դեպքում. կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։
Մնաց {days} օր
0 9616

Discussed 17.10.2018 - 02.11.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) ներդրված պարզեցված վարույթը գործը ընդհանուր հայցային վարույթից տարբերվող հեշտացված ընթացակարգի միջոցով քննելու հնարավորություն է ստեղծել: Այդուհանդերձ, այս վարույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերի քանակի աննախադեպ աճի պատճառների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարած գործոնային վերլուծությունը[1] թույլ են տալիս եզրահանգել, որ պարզեցված վարույթի ինստիտուտը որոշակի կատարելագործման կարիք ունի: Այսպես՝ Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Մինչդեռ այս կարգավորումից պարզ չէ, թե որ պահն է հիմք ընդունվում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելու համար՝ հայցադիմում ներկայացնելու պահը, թե դրանից հետո. Օրենսգիրքը չի պարունակում դրույթներ արտարժույթով ներկայացված պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքության որոշման վերաբերյալ, ինչը արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում կարող է խնդրահարույց լինել. Օրենսգիրքը չի նախատեսում պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գործին մասնակցող անձանց գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, ինչը, սակայն, այս վարույթի արդյունավետությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման նախադրյալներ ապահովելու համար անհրաժեշտ է թվում. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ գործնականում պարզեցված վարույթով որոշակի հարցեր պարզելու համար առաջանում է դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն: Այսպես, հայցից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել դատական նիստ հրավիրելու հնարավորություն. Օրենսգրքի 302-րդ հոդվածից հետևում է, որ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանի կողմից կայացվող վճռի պատճառաբանական մասի բովանդակությանը ներկա­յացվող պահանջները ընդհանուր կարգով քննվող գործերով կայացվող վճիռների պատճառաբանական մասին ներկայացվող պահանջների համեմատ քիչ են: Այնինչ, վերջին տարիներին բռնագանձման պահանջների կտրուկ աճը և այդ գործերով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների սակավաթվությունը վկայում են, որ բոլոր դեպքերում վճիռը պատճառաբանելը դատարանի համար առաջացնում է անհարկի ծանրաբեռնվածություն[2]: Ներկայումս պարզեցված վարույթ կիրառելու հարցը դատարանը լուծում է հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացված լինելու պարագայում կայացվում է պարզեցված վարույթ կիրառելու մասին առանձին որոշում: Բացի այդ, պարզեցված վարույթով գործի քննության ընթացքում որոշակի գործողությունների կատարման համար սահմանված են ժամկետներ, որոնց հաշվարկումը ևս լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանին: Ամբողջ վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:   [1] Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf): [2] Դատարաններում 2013-2017 թվականներին ստացված քաղաքա­ցիական գործերի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի ընթացքում ստացված քաղաքացիական գործերի 83.5% եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որի 80 տոկոսի հայցագինը հիմնականում չի գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ կատեգորիայի գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքները չեն գերազանցում 1%-ը (ավելի մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի 38-39-րդ էջերը) (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):
Մնաց {days} օր
1 13732

Discussed 17.10.2018 - 02.11.2018

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը ավելացված արժեքի հարկից ազատելու անհրաժեշտությամբ:  
Մնաց {days} օր
2 9777

Discussed 16.10.2018 - 31.10.2018

«Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատել գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության կարգը:
Մնաց {days} օր
0 10489
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: