Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 26.09.2019 - 11.10.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանք­ների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայութ­յուն­ները, աշխա­տանք­ները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատար­ված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:
Մնաց {days} օր
2 8606

Discussed 26.09.2019 - 12.10.2019

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են մետա­­ղա­դրա­մով և (կամ) թղթա­դրամով շահա­գործ­վող ավտո­մատների միջոցով սննդի առևտրի կազ­մա­կերպման և մետա­ղ­ադրամով շահա­գործ­վող ավտոմատների միջո­­ցով խաղերի (բացա­ռու­թյամբ շահումով խաղերի և խաղատների գոր­ծու­­նեու­­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակով պետական տուրքի հաշ­վարկ­ման նպատակով լրա­ցուցիչ գործա­կից­ների կիրառ­­ման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարած­քային գոտիները:
Մնաց {days} օր
0 14302

Discussed 26.09.2019 - 12.10.2019

«Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են ավտոբուսներով օրենքով սահ­մանված կարգով ուղևո­ր­­ների կանոնավոր ուղևո­րա­փո­խա­դրում­ներ իրականացնողների կող­մից անսարք ավտո­բուս­­ների փոխարինման վերաբերյալ հար­կային մարմին տեղե­կատ­վու­թյուն ներկայացնելու հետ կապված հարաբերություններ:
Մնաց {days} օր
0 9544

Discussed 26.09.2019 - 12.10.2019

«Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է թեթև մարդատար մեքե­նայով ուղևո­րա­փո­խադ­րում­ների կազ­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթա­դրա­մով շահա­գործվող ավտո­մատ­ների միջո­ցով սննդի առևտրի կազմակերպման և մետա­ղադրամով շահագործվող ավտո­մատ­ների միջո­ցով խաղերի (բացառությամբ շահու­մով խաղերի և խաղատների գործու­նեու­թյան) կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյան տեսակ­­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպա­տա­կով պետա­կան տուրքի ամսա­կան դրույքաչափի կիրառման համար հիմք հան­դի­սա­ցող սահ­մա­­նամերձ գյու­ղերի ցանկը:
Մնաց {days} օր
0 9787

Discussed 25.09.2019 - 11.10.2019

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, Նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։
Մնաց {days} օր
0 9572

Discussed 25.09.2019 - 10.10.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի  N 275-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման համաձայն` ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:
Մնաց {days} օր
0 6588

Discussed 25.09.2019 - 10.10.2019

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:
Մնաց {days} օր
12 11286

Discussed 25.09.2019 - 15.10.2019

2019-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ: Ռազմավարության մշակման ժամանակ օգտագործվել են նաև Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից նախկինում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք թարգմանվել են հայերեն` Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից: Չափագիտության ազգային ենթակառուցվածքի արդիականացման ռազմավարությունը միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության և երկարամյա դիտարկումների արդյունքում մշակված  պլանավորման փաստաթուղթ է, որը պարունակում է երկարաժամկետ և կարճաժամկետ առաջնահերթությունների, նպատակների և խնդիրների լուծման ուղենիշներ ՀՀ  չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման համար: Չափագիտությունը գիտություն է, որը նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը, որի գերնպատակն է ապահովել երկրի չափումների միասնականությունը` հաշվի առնելով առաջատար երկրների փորձը և լավագույն ավանդույթները: Ժամանակակից չափագիտությունը ձևավորվել է «Չափի կոնվենցիայի» շրջանակներում (1875թ.) որը հիմք է հանդիսանում չափման միավորների միջազգայնորեն ընդունված համակարգի համար, որը հայտնի է որպես «Միավորների միջազգային համակարգ (SI/ՄՄՀ)»: Ֆիզիկական մեծությունների չափումների պատմությունը մեկնարկել է հազարամյակներ առաջ և ուղղված է հեշտացնելու տնտեսական գործարքները և կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: Ժամանակակից գիտության զարգացման հետ չափումների ճշտությունը դարձել է անհամեմատ ավելի մեծ և կիրառման ոլորտներն էլ շատ արագ աճել են: Ողջ աշխարհում գոյություն ունեն ֆիզիկական մեծությունների միավորների բազմաթիվ սահմանումներ: Ժամանակի ընթացքում առաջացել է էտալոնների ներդաշնակեցման անհրաժեշտություն, իսկ արդյունաբերության զարգացումն արագացրել է համաշխարհային տնտեսության փոփոխման գործընթացը:
Մնաց {days} օր
7 9539

Discussed 24.09.2019 - 09.10.2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Ներկայումս գործող  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հավելվածում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործառույթներից է հանդիսանում մտավոր սեփականության պաշտպանությունը: Մինչդեռ Նախարարությունը՝ ի դեմս մտավոր սեփականության գործակալության, իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովման հետ կապված հիմնական գործառույթները՝ ապահովելով գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների հայտերի ընդունման, փորձաքննության անցկացման, պահպանական փաստաթղթերի տրամադրման, զբաղվում է մտավոր սեփականության պահպանության համակարգի և ստեղծարար արդյունաբերության զարգացմամբ, պատասխանատու է ՄՍ իրավունքների համապատասխան քաղաքականության մշակման և իրականացման համար: Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ մաքսային ծառայությունը, ՀՀ դատարանները՝ իրավատերերի դիմումի հիման վրա: Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է` «1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով: Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է. ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ, բ) գրանցված նշանների վերարտադրությունը:»: Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է: Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Մնաց {days} օր
0 8175
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: