Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 11.10.2017 - 27.10.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
0 945

Located in RA Government

Discussed 10.10.2017 - 25.10.2017

««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ հանվել են Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ սահմանող դրույթները, վերանայվել է հիմնարկի հասկացությունը՝ ներառելով նոր սահմանադրական մարմինների շրջանակը, վերացվել է Օրենքի և այլ՝ «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների միջև առկա անհամապատասխանությունը, շտկվել են Օրենքում առկա եզրութաբանական անհստակությունները:
0 1465

Under development

Discussed 10.10.2017 - 31.10.2017

ՀՀ կառավարության Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծ Սույն նախագիծը բնութագրում է նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնակին թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման եվ տրամադրման կարգը: 
0 1096

Discussed 09.10.2017 - 27.10.2017

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 4 և N 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ձեռնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N4 և N4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառք, նպաստելով պետական ծառայողների բնակարանային պայմանների բարելավմանը: 
0 2008

Discussed 09.10.2017 - 27.10.2017

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու և հստակեցնելու մասին:
1 1156

Under development

Discussed 09.10.2017 - 25.10.2017

«Սևանա լճի 10 հա տարածքի /Դրախտիկի հատված/ անտառապատման և ցանկապատման» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ նյութ ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը հաստատվելուց հետո, հանրապետությունում կավելանան անտառապատ տարածքները:
0 942

The draft has been accepted

Discussed 09.10.2017 - 25.10.2017

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը Բարձր վերարտադրություն ապահովող հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացում և գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարում:
0 841

Discussed 09.10.2017 - 24.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է)  ընդգրկված «Օքսիկոդոնի» տեղափոխումը նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որի արդյունքում հնարավոր կլինի «օքսիկոդոն» պարունակող դեղեր գրանցել և կիրառել հանրապետությունում:
0 1122

The draft has been accepted

Discussed 09.10.2017 - 25.10.2017

««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կներդրվի առավել ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգի և Նախագծերի ընդումամբ կամրապնդվեն և կընդլայնվեն բյու­ջե­տային գործ­ըն­թացի կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:  
0 944