Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 15.02.2019 - 02.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչներին առանց որակավորման ստուգում անցնելու թարգմանչի որակավորման վկայականների տրամադրման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:   
0 7834

Discussed 15.02.2019 - 03.03.2019

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի գենետիկական բարձր ներուժով օժտված խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների հանրապետություն ներկրմանը, հանրապետությունում տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացմանը, տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:
5 11433

The draft has been accepted

Discussed 15.02.2019 - 02.03.2019

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է ներդնել սնակության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել Օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:
37 17503

Discussed 15.02.2019 - 03.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում փոփոխություն կատարելու վերաբերյալ
0 8293

Discussed 15.02.2019 - 03.03.2019

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին« Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, որը երաշխավորված է Սահմանադրության 57-րդ հոդվածով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:
1 12730

The draft has been accepted

Discussed 14.02.2019 - 01.03.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 09.10.2018 - 25.10.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը:
1 10940

Under development

Discussed 12.02.2019 - 27.02.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԱԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի  2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգիչը ընդունել նոր խմբագրությամբ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի N874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչի (այսուհետ՝ Դասակարգիչ 2013 թվականին ընդունումից մինչ օրս տնտեսական զարգացմանը զուգընթաց ի հայտ եկած նոր տնտեսական գործունեության տեսակների դասակագչում ներառման, ինչպես նաև կիրառման ընթացքում ի հայտ եկած բացթողումների շտկման անհրաժեշտությամբ: Դասակարգչի փոփոխությունները, որոնք իրականացվել են բացառապես ազգային 5-րդ նիշի մակարդակով, միտված են Դասակարգչի կատարելագործմանը, ինչպես նաև ազգային տնտեսության առանձնահատկություններն առավել լիարժեք արտահայտմանը:
0 12817