Under development Discussed 08.05.2019 - 29.05.2019 ՐՅԱՆ ՋԱՄԱՐ ԲՈԱԹՐԱՅԹԻՆ, ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Րյան Ջամար Բոաթրայթին, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արթուր Էդուարդի Խաչատուրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: 0 0 0 6936
Discussed 07.05.2019 - 22.05.2019 Պետական մարմիններին ամրացված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմատեխնիկակական ունեցվածքի օտարման կարգը հաստատելու մասին Պետական հիմնարկներում (հիմնականում՝ ուժային) պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում սպառազինության և ռազմական տեխնիկայի, որոնց մի մասը շուրջ 30 տարվա վաղեմության են, ինչպես նաև ռազմատեխնիկական ունեցվածքի օտարման, որն էլ, միատեսակ կարգավորման բացակայության հետևանքով, հիմնակնում իրականացվել/ում է ՀՀ կառավարության անհատական որոշումներով, կամ պետական մարմնի ղեկավարի անհատական հրամաններով, ում ամրացված է գույքը: 0 0 0 6821
Discussed 07.05.2019 - 22.05.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ջրային մակերեսների արդյունավետ օգտագործմանը, արտադրվող արդյունագործական ձկան արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը։ 1 1 1 8926
Discussed 06.05.2019 - 22.05.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ լրացում կկատարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2 հոդվածի 4-րդ մասում՝ ապահովելով դատարանի կայացրած դատավճիռները, վճիռները և որոշումները բողոքարկելու՝ դատախազի սահմանադրական լիազորություն լիարժեք իրացումը՝ նպաստելով հանձնման վերաբերյալ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի ապահովմանը: 1 4 0 7769
Discussed 06.05.2019 - 27.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը: 21 1 3 11965
Under development Discussed 06.05.2019 - 27.05.2019 ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՍԵՐԳՈՅԻ ՄԱՐԻԿՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՌԱՖԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԿԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՎԱՉԱԳԱՆԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամներին զինվորական ծառայություից ազատելու մասին: 0 2 0 7153
Discussed 06.05.2019 - 21.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է հանրային ծառայող չհանդիսացող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման հնարավարությունը: 3 0 1 6095
Discussed 03.05.2019 - 19.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Վեցերորդ` 2019-2021 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով առավել կենտրոնացնում է պետության ջանքերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման վրա: Այս ծրագրով նախատեսված են օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոխումներ, որոնք կբարելավեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման ընթացակարգերը: Վեցերորդ ծրագրով նախատեսված են երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնավորապես, 2016 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ զեկույցների, ինչպես նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները: 1 0 0 10524
Discussed 03.05.2019 - 19.05.2019 ««ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի քննչական կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման փաստի առթիվ դատախազի ներկայացրած կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննարկման կառուցակարգերը՝ նպաստելով առավել օբյեկտիվ, հրապարակային և արդյունավետ կարգի ներդրմանը, ինչը կվերացնի քննիչների շրջանում գործնականում առկա անպատժելիության մթնոլորտը՝ նպաստելով մինչդատական քրեական վարույթի առավել արդյունավետ իրականացմանը: 3 0 1 6379