Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 11.12.2020 - 26.12.2020

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ բավարար շենքային պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: 
Մնաց {days} օր
0 7807

Discussed 11.12.2020 - 08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում  կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 8981

Discussed 10.12.2020 - 25.12.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում՝ ուժը կորցրած ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. N1318-Ն որոշման փոխարեն հղումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմանը:
Մնաց {days} օր
0 6987

Discussed 10.12.2020 - 25.12.2020

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը, որը հնարավորություն կընձեռի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքով սահմանված համապատասխան գնահատման կարգերով իրականացնելու անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատություններ:
Մնաց {days} օր
0 9023

Discussed 10.12.2020 - 25.12.2020

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է  պաշտպանված ներքին և արտաքին անվտանգային միջավայրի ձևավորում, ՀՀ պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, բնակչության կենսապահովման, ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորում:
Մնաց {days} օր
1 9043

Discussed 10.12.2020 - 25.12.2020

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միութ­յունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» հա­մա­­ձայ­նագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով և Եվրասիական տնտեսական հանձնա­ժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պար­բե­րութ­յամբ սահմանված պահանջների կատարման անհրա­ժեշ­տությամբ։ Նախագծի կարգավորման առարկան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի սահմանումն է:
Մնաց {days} օր
0 6867

Discussed 10.12.2020 - 25.12.2020

ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԱՍՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արման Աշոտի Ասրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Մնաց {days} օր
0 6766

Discussed 09.12.2020 - 24.12.2020

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակում պետական տեղեկատվական բազաներից ըստ անհրաժեշտության տվյալներ տրամադրել տարբեր գերատեսչությունների:
Մնաց {days} օր
0 9811

Discussed 09.12.2020 - 24.12.2020

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»     Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասը  լրացնել նոր կետով, որով ամրագրվել է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմք: Առաջարկված դրույթին համապատասխան խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը։
Մնաց {days} օր
0 9526
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: