Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 25.11.2020 - 10.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենքով, ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների, ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին։    
Մնաց {days} օր
0 6762

Discussed 25.11.2020 - 10.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. հուլիսի 9-ի ՀՕ-361-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Նախագծով, Օրենքին համապատասխան առաջարկվում է «հիմնական գործատու» եզրույթի փոխարեն կիրառել «նպաստը հաշվարկող գործատու» եզրույթը։ Հարկային օրենսգրքին համապատասխան հստակեցվել են գործունեությունը դադարեցնելու՝ անորոշ կամ որոշակի ժամկետները։ Հարկման հատուկ համակարգերի ներդրմամբ պայմանավորված հստակեցվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար սահմանված կարգավորումները (նախկինում նույն կարգավորումները գործել են ընտանեկան ձեռնարկատիրության համար)։ Նախագծով հստակեցվել են նաև հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին ամսական եկամտի հաշվարկման կարգը:
Մնաց {days} օր
0 7908

Discussed 25.11.2020 - 10.12.2020

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր, այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն, Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Մնաց {days} օր
4 11077

Discussed 24.11.2020 - 11.12.2020

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորություն տալ ներկայացված իրավիճակում քաղաքացիներին տրամադրել գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:        
Մնաց {days} օր
0 7355

Discussed 24.11.2020 - 09.12.2020

«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրումը և փաստաթղթավորումը, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ և լիարժեք իրացմանը:
Մնաց {days} օր
6 7186

Discussed 23.11.2020 - 08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` շարժական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը:
Մնաց {days} օր
0 8101

Discussed 23.11.2020 - 08.12.2020

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի առանձին հոդվածներով նախատեսված դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ օրենսգրությամբ համապատասխան կարգավորումները։
Մնաց {days} օր
0 6883

Discussed 23.11.2020 - 11.12.2020

ՍԵՐՈԲ ԴԱՎԻԹԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՎՐՈՒՅՐԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԳԱՐԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ֆուտբոլի ազգային հավաքական թիմի չորս անդամներին զինվարական ծառայությունից ազատելու մասին: 
Մնաց {days} օր
0 5588
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: