Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 12.01.2021 - 31.01.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 
Մնաց {days} օր
0 7366

Discussed 11.01.2021 - 27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման 1-ին կետով հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 68-րդ կետի համաձայն՝ սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, և այդ դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով: Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում փոխարինել առևտրային հաշվառքի սարքը: Այդ դեպքում, աջակցող կողմը պատրաստակամ է լինում վճարել կանխավճարի գումարը, իսկ այդ գումարի մարման (կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով սպառած էլեկտրաէներգիայի արժեքից նվազեցնելու միջոցով) շահառու է հանդիսանում կոնկրետ տվյալ բաժանորդը, ինչը իրական դժվարություններ է առաջացնում աջակցության ծրագրերի իրականացման համար՝ առաջացնելով վարչարարական խոչընդոտներ: Նախագծով առաջարկվում է իրավասություն տալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական լիազոր, տարածքային կառավարման մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրությամբ հիմնավորված դեպքերում) ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ և սահմանել առանձնահատկություններ:
Մնաց {days} օր
0 3440

Discussed 08.01.2021 - 24.01.2021

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը` որպես բողոքարկման ենթակա միջանկյալ ակտ նախատեսելով նաև դիմումի ապահովումը մերժելու և դիմումի ապահովումը վերացնելու մասին որոշումները: Միաժամանակ` առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածում նախատեսել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերի բողոքարկման վերաբերյալ դրույթ:
Մնաց {days} օր
0 5049

Discussed 31.12.2020 - 15.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
5 10707

Discussed 30.12.2020 - 14.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
Մնաց {days} օր
3 7597

Discussed 29.12.2020 - 13.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա ՀՀ  ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից:
Մնաց {days} օր
0 6675

Discussed 29.12.2020 - 18.01.2021

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման ընթացակարգը:
Մնաց {days} օր
0 7836

Discussed 29.12.2020 - 28.01.2021

««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման անհրաժեշտությունը բխում է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-297-Ն, ) 11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներով, ըստ որի նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մնաց {days} օր
0 7321

Discussed 29.12.2020 - 22.01.2021

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մաիսն» օրենքներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. Առաջին, էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների մուտքագրման, էլեկտրոնային հավելվածների ներբեռնման կամ համանման այլ եղանակներով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման իրավական հնարավորության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով, որ նշված եղանակների օգտագործման դեպքում պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված և կողմերի համար ուղղակիորեն առաջացնում է փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Ընդ որում, պետք է ապահովվեն պայմանագրի պայմաններին, այդ թվում՝ օրինակելի պայմաններին, նախապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ վավեր համաձայնություն տրամադրելու հնարավորությունները, որոնք կարող են փաստարկվել որևէ նյութական կրիչով։ Երկրորդ, նախատեսել օրինակելի պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր։ Երրորդ, առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակներ միայն մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հանգամանքները չեն կարող համարվել էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրին համաձայնություն տալ, եթե առկա չէ անձի՝ սահմանված ձևով և կարգով տրված համաձայնությունը։ Չորրորդ, առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից անձի կողմից տրված համաձայնությունը, կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանները պահպանելու, արխիվացնելու և ցանկացած ժամանակ անձանց հասանելիությունը ապահովելու պարտավորություններ, որոնք հնարավորություն կտան պայմանագիր կնքած անձին արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը իրագործելի է դարձնում ապագայում դրանց օգտագործումը կամ հղում կատարելը, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը։ Այդ իսկ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցների առկայություն, որոնցով հնարավոր կլինի անփոփոխ ձևով արտատպել, վերարտադրել, արտաբեռնել պայմանագրի, օրինակելի պայմանների բովանդակությունը։ Հինգերորդ, առաջարկվում է նախատեսել նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս օֆերտայի և ակցեպտի ուղարկման և ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետևանքներ: Վեցերորդ, առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ։ Յոթերորդ, առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով պետական կարիքների բավարարման համար ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի վերաբերյալ կարգավորումների և «Գնումների մասին» օրենքի հակասությունները՝ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնելով տարիների շարունակ արդյունավետ գործող պրակտիկային և ուժը կորցրած ճանաչելով փաստացի չկիրառվող իրավակարգավորումները, ինչպես նաև լրացնել «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է միայն մեկ պայմանագրի կնքման հնարավորություն, ինչպես որ գործում է պրակտիկայում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված և գործնականում չկիրառվող կարգավորումները: Իր հերթին, նախագծով պայմանագրերի կնքման մասով հղում է կատարվում «Գնումների մասին» օրենքին՝ հնարավորություն տալով ճկունություն ապահովել այս հարցում, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող հիմնական ակտով՝ «Գնումների մասին» օրենքով գնման ընթացակարգերի փոփոխության դեպքում անհրաժեշտություն չի լինի փոփոխություն կատարել նաև Քաղաքացիական օրենսգրքում: Ութերորդ, միաժամանակ առաջարկվում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ նախատեսելով նաև վարձակալության և ծառայություններ մատուցելու պայմանագրերի մասով պետական կարիքների բավարարման համար պայմանագրերի կնքում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Այսինքն՝ «Գնումների մասին» օրենքով անցկացվող գնման ընթացակարգերի արդյունքում նշված պայմանագրերը կնքվում են՝ Քաղաքացիական օրենսգրքում չունենալով համապատասխան իրավական հիմքը:
Մնաց {days} օր
1 9694
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: