Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 30.05.2023 - 14.06.2023

««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է. - հնարավորություն ստեղծել սնանկության գործով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը սնանկության գործի շրջանակում քննվող առանձին քաղաքացիական գործերի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց կողմից  վկայակոչվելու կամ գործը քննող դատավորի կողմից բացահայտվելու համար, և սահմանել, որ այդպիսի փաստերը ենթակա չեն կրկին ապացուցման. - հստակեցնել կամավոր սնանկության դեպքում պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացումը սահմանել որպես պարտապանի պարտադիր պարտականություն. - սնանկության գործով տեղեկատվությունը դատարանում փակցնելու պահանջը հանել. - Օրենքով կարգավորել պարտապանի գրավոր առարկության բովանդակությանը և կից անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ներկայացված միջնորդությամբ դատարանի կողմից հայցային վաղեմության քննության հարցը. - հնարավորություն ընձեռել կառավարիչներին՝ ներկայացնել իրենց համար նախընտրելի ժողովի անցկացման վայրը, ինչպես նաև սահմանել դատարանների ստացած տեղեկությունները կառավարիչներին տրամադրելու ժամկետներ. - հստակեցնել ժամանակավոր կառավարչի վարձատրության կարգը. - հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը. - Oրենքում կառավարչի համար նախատեսել հնարավորություն՝ իր վարույթում գտնվող բոլոր գործերով նախատեսված աճուրդների վճարումները գանձելու համար մեկ բանկային հաշիվ բացելու նպատակով. - հստակ սահմանել ժողովների անցկացման եղանակները՝ առկա և հեռավար, և այդ եղանակների առանձնահատկություններով պայմանավորված հստակեցնել ժողովի մասին ծանուցմանը և քվեաթերթիկի բովանդակությանը առնչվող դրույթները։ Նույն տրամաբանությամբ նախատեսվում է նաև հնարավորություն տալ խորհրդի նիստերն անցկացնել հեռավար կարգով. - կարգավորել պահանջների ներկայացման համար սահմանված մեկամսյա ժամկետից հետո ներկայացված պահանջներին առնչվող ընթացակարգը. - ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումի սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելը սահմանել որպես ներկայացված դիմումը մերժելու հիմք. - սահմանել, որ ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում ապահովված պահանջի չափիզ նվազելու դեպքում ապահովված պարտատերը ձեռք է բերում պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունք՝ Օրենքի տարբեր կարգավորումների միջև առկա հակասությունը վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված. - ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ընթացակարգում նախատեսել փոփոխություն՝ սահմանելով ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը դատարան ներկայացնելուց առաջ կառավարչին ուղարկելու պահանջ, այն դեպքում, երբ ծրագիրը ներկայացվել է ոչ կառավարչի կողմից. - հստակեցնել և լրացնել պարտապանի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու վերաբերյալ կարգավորումները. - կառավարչի հայեցողական իրավունքը՝ վաճառքի ծրագիրը չհաստատվելու դեպքում ծրագիրը հաստատելու միջնորդությամբ դատարան դիմելու վերաբերյալ փոփոխել՝ սահմանելով նման իրավիճակում միջնորդությամբ դատարան դիմելու պարտականություն. - հանել աճուրդի անցկացման օրը նշելու պահանջը գույքի վաճառքի միջնորդության համար նախատեսված պարտադիր պայմանների շարքից՝ գործընթացի կարգավորվումը վերապահելով Արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգին. - սահմանել հստակ ընթացակարգ, ըստ որի առարկությամբ նշված գնով գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառքի է ներկայացվում կառավարչի առաջարկած գնով. - լրացնել աճուրդի ընդհատման դեպքերը. - սահմանել չկայացած աճուրդների արդյունքում գույքի գնի նվազեցման հստակ ընթացակարգ՝ նախատեսելով, որ տասնհինգ անգամ գույքի գինը կարող է նվազեցվել ընդհանուր կարգով, որից հետո երկու անգամ գույքը նույն գնով ներկայացվում է վաճառքի, իսկ չվաճառվելու դեպքում կառավարիչը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ գույքի գնի իջեցման արգելքը վերացնելու մասին, որի բավարարման դեպքում գույքի գների իջեցումը կատարվում է ընդհանուր կարգով. - գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում սահմանել այլ ընթացակարգ՝ առանց պարտատերերի ժողովի համաձայնության. - ներդնել նոր ընթացակարգ, ըստ որի կառավարիչը կարող է համապատասխան հիմքերի առկայության դեպքում դիմել դատարան՝ շարժական գույքը իրեն հանձնելուն պարտավորեցնելու պահանջով. - հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ոչ թե ամենամսյա կարգ, այլ յուրաքանչյուր ձեռնարկված գործողության մասին տեղեկացնելու կարգ՝ այդ գործողության իրականացումից տասնօրյա ժամկետում. - պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում. - Օրենքում նոր գլուխ՝ «Սնանկության վարույթում Էլեկտ­րո­նային եղա­նա­կով իրականացվող դատավարական և այլ գործողությունների առանձ­նա­հատկու­թ­յուն­­նե­րը» ներդնելու ճա­նապարհով թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտ­րո­նային համակար­գի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադր­վող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողու­թյուն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական ե­ղա­նա­կով կատարված համանման գործողությունը. - սահմանել, որ Դատարանը, սնանկության գործով կառավարիչները, պարտապանը, պարտատերերը, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք սնանկության գործերի հետ կապված էլեկտրոնային համակարգից օգտվում են Օրենքով սահմանված կարգով, իսկ Օրենքով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի և դատավարության մասնակիցների համար սահմանված կարգով։ Բացի այդ, արձանագրվել է, որ եթե Օրենքով սահմանված են էլեկտրոնային համակարգի միջոցով գործողությունների իրականացման այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի հետ կապված գործում են Օրենքով սահմանված կանոնները. - նախատեսել էլեկտրոնային համակարգն օգտագործող անձանց շրջանակը, պարտատերերի ժողովի և խորհրդի անցկացման, ծանուցումների առանձնահատկությունները. - սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի համապատասխան որոշման հիման վրա գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պետք է փոխանցվի սնանկության հատուկ հաշվեհամարին:
Մնաց {days} օր
5 4656

Discussed 30.05.2023 - 14.06.2023

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
Մնաց {days} օր
0 4336

Discussed 30.05.2023 - 14.06.2023

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։
Մնաց {days} օր
0 4174

Discussed 25.05.2023 - 09.06.2023

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ կապակցությամբ օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Հետևաբար նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը և անվտանգության ապահովումը։ Նախագծով ակնկալվում է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը: Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։
Մնաց {days} օր
1 3528

Discussed 25.05.2023 - 10.06.2023

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացներում: Արդյունքում հնարավորություն կստեղծվի սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների հայեցողությամբ ընտրված լաբորատորիաների կողմից: Փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ներմուծողի հայեցողությամբ պահեստային նմուշները կփորձարկվեն այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում։ Միաժամանակ հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։
Մնաց {days} օր
1 3771

Discussed 24.05.2023 - 08.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի նորմատիվ հիմք՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագրի սահմանման, ինչպես նաև կնախատեսվի իրավադրույթ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում՝  քաղաքացիությունը դադարեցրած անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իր բնակության oրինականացման կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար։ 
Մնաց {days} օր
0 4676

Discussed 23.05.2023 - 07.06.2023

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման գործընթացի օպտիմալացման մոտեցմանը համահունչ ամրագրել հանձնաժողովի աշխատակիցների ատեստավորման հնարավորություն և համադրության մեջ ավելի մրցունակ վարձատրության մեխանիզմ, հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահության և վերահսկողության մակարդակի բարձրացման նպատակով հանձնաժողովի ամբողջական գործունեությունն առնվազն երեք տարին մեկ անգամ աուդիտի ենթարկելու կարգավորում, հանձնաժողովի կողմից իր սահմանած կարգով և դեպքերում վճարովի հիմունքներով փորձագետ ներգրավելու հնարավորություն, հանձնաժողովում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության, աշխատանքային ստաժի և այլ չափանիշների սահմանում հանձնաժողովի կողմից, ինչը պայմանավորված է անձնագրերում մարմնի չափորոշիչներից բխող՝ առկա կարիքներին համապատասխանող առավել նեղ մասնագիտական չափանիշների սահմանմամբ, ինչպես նաև նշված առաջարկներց բծող և տարընկալում առաջացնող օրենսդրական կարգավորումները հստակեցնող տեխնիկական բնույթի որոշ փոփոխություններ։
Մնաց {days} օր
0 3790

Discussed 23.05.2023 - 13.06.2023

««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների Տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետական տուրքի վճարումից առաջարկվում է ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։ Բացի վերոնշյալից ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով  նախատեսված է լրացում կատարել նաև տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները սահմանող հոդվածում, մասնավորապես  նույն օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում լրացվում է նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ է լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում այն տրամադրելու:
Մնաց {days} օր
0 4390

Discussed 22.05.2023 - 07.06.2023

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայացված նախագծերի  փաթեթով առաջարկվող փոփոխությունները միտված են «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ-ով սահմանված  ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև նոր իրավակարգավորումների  սահմանմանը. մասնավորապես՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացմանը, կիրառվող վարչական վարույթների առանձնահատկությունների սահմանմանը,  օտարերկրյա ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերոջ հաշվառման, իրավաբանական անձի գրանցման (փոփոխության) ժամանակ որոշակի հիմնավորող փաստաթղթերի ներկայացմանը, իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերի հստակեցմանը, ինչպես նաև  http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկությունների հրապարակմանը։  
Մնաց {days} օր
2 7008
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: