The project has not been accepted Discussed 01.06.2020 - 16.06.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով։ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 0 1848
Discussed 01.06.2020 - 19.06.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման անհրաժեշտությամբ: Ծրագրի իրականացումը թույլ կտա կազմել նաև առավել վտանգված որմնանկարների ցանկ, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: 0 0 0 1629
Under development Discussed 27.05.2020 - 11.06.2020 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։ Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: 3 0 0 3500
Under development Discussed 27.05.2020 - 11.06.2020 «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ: Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով: 5 1 11 4689
Under development Discussed 26.05.2020 - 10.06.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը: 1 0 0 1521
Under development Discussed 26.05.2020 - 10.06.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների համար կվերացվեն հավելյալ խոչընդոտները, կբարձրանա ոստիկանությունում ծառայության նկատմամբ գրավչությունը, որը կնպաստի թափուր հաստիքների համալրման խնդրի կարգավորմանը: 0 0 0 1558
Discussed 26.05.2020 - 11.06.2020 «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվումենպարտադիրկրթությունիցդուրս մնացած դպրոցահասակերեխաներիբացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման)՝ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցությանհետկապվածհարաբերությունները: 1 0 1 1799
Discussed 26.05.2020 - 10.06.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները: 10 0 32 5297
Discussed 25.05.2020 - 09.06.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ։ 3 0 0 1553