Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 10.02.2022 - 28.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է պարզեցնել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուի  կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու և կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար դիմելու ընթացակարգը։  
Մնաց {days} օր
0 5611

Discussed 10.02.2022 - 25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01-03-ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը սահմանում են բնակավայրերի և արտադրական կազմակերպությունների կոյուղու արտաքին ցանցերի և կառույցների, ինչպես նաև անձրևաջրերի հեռացման համակարգերի նախագծման ստանդարտներ:
Մնաց {days} օր
0 4970

Discussed 10.02.2022 - 25.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսված կարգավորման առարկան մինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. N 1681-Ն որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կանոնակարգումն է:
Մնաց {days} օր
0 4877

Discussed 10.02.2022 - 25.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ հնարավորություն է ընձեռնվում համայնքին, սույն որոշմամբ ամրագրված պետական լիազոր մարմիններին իրականացնել ինքնակամ կառույցների  հայտնաբերման և քանդման համար համապատասխան ընթացք ապահովելու գործիքակազմ, ինչպես նաև հստակեցնել նախկինում առկա թերի իրավակարգավորումները, կրճատել վարչաիրավական ժամանակատար ընթացակարգը:
Մնաց {days} օր
0 6562

Discussed 10.02.2022 - 25.02.2022

«Երևան քաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:             Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:             Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:             Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը ներառյալ ներկայացնել դիմում:             Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
Մնաց {days} օր
0 5536

Discussed 10.02.2022 - 25.02.2022

«Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողութ  յունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
Մնաց {days} օր
0 5653

Discussed 10.02.2022 - 27.02.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման նպատակով համապատասխան ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից ամենամյա պարբերականությամբ լրացվող և հանձնաժողով ներկայացվող տեղեկատվական ձև:        
Մնաց {days} օր
0 5565

Discussed 09.02.2022 - 25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխության նպատակն է համապատասխանեցնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի անդամների պաշտոնները գործող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքին։
Մնաց {days} օր
0 5039

Discussed 09.02.2022 - 24.02.2022

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերու­թյունները
Մնաց {days} օր
1 12049
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: