Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.07.2019 - 10.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայումս ըստ օրենքի գործող մարմինների անվանումներին, վերացնել համայնքների կողմից յուրաքանչյուր տարի կազմվող հողային հաշվեկշիռների ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների հետ համաձայնեցման պահանջը, վերացնել ՀՀ մարզպետների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե յուրաքանչյուր տարի ներկայացվող մարզերի հողային հաշվեկշիռների թղթային տարբերակների ներկայացման պահանջը: Նախագծի ընդունմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչուր տարի կազմվող հողային հաշվեկշիռների ներկայացման գորընթացը կպարզեցվի, կտնտեսվի ժամանակ, միջոցներ, որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները կհամապատասխանեցվեն գործող անվանումներին:
0 6353

Under development

Discussed 25.07.2019 - 16.08.2019

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների  ռազմավարությունը,  դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կապահովի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը: Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:
21 9914

Discussed 24.07.2019 - 08.08.2019

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումով հնարավորություն կընձեռնվի ապահովել ՀԳՌԿՄ 2 ծրագրի շարունակականությունը, ֆինանսական պարտավորությունների (աշխատողների աշխատավարձեր, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների դիմաց  վճարումներ, շինարարական և նախագծային աշխատանքներ և պայմանագրային այլ պարտավորություններ) կատարումն ու ծրագրի ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների կատարողականների ապահովում:
0 6493

Discussed 24.07.2019 - 08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու արդյունքում ակնկալվում է օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ապահովում, ինչը երաշխիք է բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայությունների մատուցման:
1 7303

Discussed 24.07.2019 - 08.08.2019

Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները և գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը: Հաշվի առնելով նաև, որ մինչև ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում ևս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը:
1 8759

Discussed 24.07.2019 - 08.08.2019

ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր տարի աշխարհում  թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պատճառով մահանում  է ավելի քան 3.0 միլիոն մարդ և այն մահվան պատճառների 4-րդ տեղն է գրավում` սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններից և շաքարային դիաբետից  հետո, ինչպես նաև հաշմանդամության առաջացման պատճառների մեջ` 4-րդ տեղը: Ծրագրի նպատակն է`պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում, բուժման ինտեգրացված մոդելի ներդրում, սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցում:  
0 8883

Discussed 23.07.2019 - 07.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ _______________ 2019 թվականի N ________ -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում քաղաքացիների համար կհստակեցվի բժշկական հավատարմագրման գործընթացը և որոշակիորեն կբարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիքների մակարդակը:
2 6370

Discussed 23.07.2019 - 07.08.2019

«ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ   Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծա­բու­ծությամբ զբաղ­վող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջե­րավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ), կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշ­ներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալ­ները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերու­թյան մակար­դակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։ հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտ­հարքների առավել արդյունավետ օգտագործման համար։   
0 8903

Discussed 22.07.2019 - 06.08.2019

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկա կարգավորումների պայմաններում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները իրենց կողմից մշակված նախագծերի հանրային քննարկումը և պետական-իրավական փորձաքննությունը չեն կարողանում ապահովել` հաշվի առնելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները: Ինչի արդյունքում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների կողմից մշակված նախագծերը ներկայացվում է կառավարություն և վերջինիս հանձնարարականի հիման վրա օրենքով լիազորված մարմնի կողմից ապահովում է հանրային քննարկումը և համապատասխան պետական-իրավական փորձաքննությունը: Նշված գործընթացը էականորեն երկարաձգում է Օրենքի պահանջներին համապատասխան մշակված նախագծի փաթեթը կառավարությունը ներկայացնելու գործընթացը: Ուստի հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման մարմինների աշխատանքն առավել համակարգային կազմակերպելու համար Օրենքում կատարել փոփոխություն՝ իրավական ակտը մշակող մարմնին հնարավորություն ընձեռելով նախագիծը մշակելուց հետո այն ուղարկելու պետական-իրավական փորձաքննության և ապահովելու հանրային քննարկումը:
7 6177