Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.10.2019 - 24.10.2019

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասում որպես լրացուցիչ պատիժ՝ նախատեսել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, 239-րդ հոդվածի վերնագիը համապատասխանեցնել հոդվածի դիսպոզիցիային, հստակեցնել հոդվածի դիսպոզիցիան, մասնավորապես այնպես, որ ծանր հետևանքների առաջացումը վերաբերելի լինի ինչպես զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելուն, այնպես էլ hրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելուն, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, լրացում կատարել 1-ին հոդվածի դիսպոզիցիայում՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ձև նախատեսելով նաև մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո առանց թույլտվության շենք, շինության կառուցումը, ինչպես նաև խստացնել հիշյալ արարքի համար նախատեսված սանկցիան՝ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ հստակեցնելով զանցանքի դրսևորման ձևերը՝ մասնավորապես վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև անօրինական կառույցները չքանդելու համար՝ ապահովելու համար համապատասխանություն Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածի օբյեկտիվ կողմը կազմող արարքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի միջև:  Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից առանց թույլտվության, նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, բացառությամբ գյուղական համայնքներում վերոնշյալ արարքների կատարման`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:  Հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է  վարչական պատասխանատվություն  նախատեսել  նույն արարքի համար, որը կատարվել է գյուղական համայնքներում, իսկ 3-րդ մասով՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, ինչպես  նաև դրա հետևանանքրեը չվերացնելու համար, ինչը բովանդակային առումով համընկնում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և դրա հետևանանքերը չվերացնելու հետ:
1 7387

Discussed 06.10.2019 - 21.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ « »----------- 2019 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է դեղերի գնման ընթացակարգեր իրականացնելիս կառաջնորդվի իրավական միևնույն պահանջներով:
0 7106

Discussed 04.10.2019 - 20.10.2019

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, օրենքի հավելվածներ,  ՀՀ կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձ, բացատրագիր, բացատրագրի հավելվածներ
1 13327

Under development

Discussed 04.10.2019 - 20.10.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ չափորոշիչների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու մեկ միասնական կարգավորումներով ներկայացում։
0 7728

Discussed 04.10.2019 - 20.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ --------2019 թվական ---Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին ապահովել արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով` չխախտելով դեղապահովման անընդհատությունը:
1 6905

Discussed 03.10.2019 - 19.10.2019

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությամբ նախանշված սկզբունքների իրականացումն ուղղված է հետևյալ հիմնական ցուցանիշների բարելավմանը. գյուղատնտեսության համախառն արտադրանք ավելացմանը, գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճի տեմպի բարելավմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների տարեկան միջին եկա­մուտ­ների ավելացմանը, գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստաց­ված սննդամթերքի արտա­հանման աճին, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, գյուղերում գործազրկության մակարդակի նվազմանը, անմշակ և ոռոգվող վարելահողերի ու նպատակային օգտագործվող հողերի տեսակարար կշռի բարձրացմանը, պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։           Կիրականացվի գյուղատնտեսական հողերի թվային քարտեզագրումը, կձևավորվեն գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կենդա­նիների ռեգիստրներ։   
7 8859

Under development

Discussed 02.10.2019 - 17.10.2019

«ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման ուղղությամբ առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու  նպատակով, ինչպես նաև ուղղորդում և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։
0 14650

Discussed 30.09.2019 - 15.10.2019

«Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝   գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ, արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում:  
3 5280