Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 21.05.2020 - 06.06.2020

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթ Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում այլ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջն ուղղված բարենպաստ վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։ Դրա փոխարեն վարչական դատարանը հայցվորի միջնորդությամբ գործի քննության ընթացքում կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել նշված վարչական ակտի կատարումը՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կարգով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ կասեցման ազդեցությունից բացառություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ  վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ։
0 7940

Discussed 20.05.2020 - 04.06.2020

Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը. տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները: տարբերակվել են իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն: նախատեսվել է իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: կարգավորվել են վարչական վարույթների միացումն ու առանձնացումը: տարբերակվել են իրավախախտման վարությներով ընդունվող որոշումների տեսակները և դրանց առանձնահատկությունները: նախատեսվել է իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը: նախատեսվել է Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ: նախատեսվել է Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն: նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը: միասնական կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի կողմից տրամադրվող եզրակացությունների տրամադրման համար: սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք։ նախատեսվել է տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ: սահմանվել է Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության հստակ չափանիշներ սահմանելու հնարավորություն: նախատեսվել է ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն: նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ: նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ։ սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը։ ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն։ ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։ Քրեական օրենսգրքում հակամրցակցային գործողություններն արգելող 195-րդ հոդվածում առկա ձևակերպումները համապատասխանեցվել են Օրենքով սահմանված հասկացություններին, ինչպես նաև հանցակազմը ձևականից դարձվել է նյութական։ նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ։ ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը վերապահվել է Հանձնաժողովին։ նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն։ նախատեսվել են ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության համար բավարար երաշխիքներ ստեղծելու նպատակով օրենսդրական այլ փոփոխություններ և լրացումներ։
67 20425

Discussed 20.05.2020 - 04.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հնարավորություն կտա շահառուներին կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հետևանքով օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից:
0 7232

Discussed 20.05.2020 - 06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 375-Ն Նախատեսվում է վերացնել սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության պահանջը:
0 7234

Discussed 19.05.2020 - 03.06.2020

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների պաշտոնային դրույքաչափերը։
1 6304

Discussed 19.05.2020 - 04.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կապահովեն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն։
0 5509

Discussed 18.05.2020 - 02.06.2020

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նածագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում վերհանված մի շարք խնդիրներով: Հարկ է նշել, որ օրենքներում փոփոխությունները հիմնականում կապված են օրենսդրական ակտերի նախագծերի մշակման գործընթացի հետ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը ընդունվեց 2018 թվականի մարտի 21-ին, և  իր բնույթով և կարգավորումներով տարբերվում էր երկար տարիներ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքից: Նոր օրենքի ընդունումից հետո, պարզ էր, որ հնարավոր է կիրառության ընթացքում վեր հանվեն այնպիսի հարցեր, որոնք լուծելու համար անհրաժեշտ կլինեն  նոր օրենսդրական փոփոխություններ: Այս անհրաժեշտությունից ելնելով Արդարադատության նախարարությունը շարունակաբար գույքագրում էր այն խնդիրները, որոնք առաջանում էին տարբեր կիրառող մարմինների մոտ: Նույնիսկ իրականացվել են հանդիպումներ, որոք միտված էին գործող օրենքի կարգավորումների պարզաբանմանն ու խնդիրների վերհանմանը: Բացի այն, որ նոր ընդունված օրենքը պրակտիկայում երբեմն խնդիրներ էր առաջացնում, առկա էր նաև միջազգային կազմակերպությունների դիտարկումները մեր օրենքի վերաբերյալ, ինչպես նաև նախարարության համապատասխան մասնագետները ակտիվորեն ուսումնասիրում էին լավագույն միջազգային փորձը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը:
7 6948

Discussed 18.05.2020 - 02.06.2020

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի աշխատողի լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) հնարավորությունը, և համապատասխանաբար նմանատիպ ներգործության իրավական հիմքում կդրվի բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքը, ինչպես նաև կսահմանվի տվյալ դեպքի համար հանրային ծառայողների աշխատավարձի վճարման չափը:
5 5369

Discussed 18.05.2020 - 05.06.2020

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետու-թյան պետա¬¬կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա¬կույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Օրենքի նախագծում առաջարկվում է` սահմանել նաև պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ օբյեկտը պետական ցուցակում ընդգրկելու կարգը:  Նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին:
0 8697