Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 08.09.2020 - 23.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի նոր ընդունելության և ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների ուղեկցմամբ ծառայության հետագա ընթացքը:
0 5563

Under development

Discussed 08.09.2020 - 28.09.2020

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ (մոնիթորինգ) անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։
0 5636

Under development

Discussed 07.09.2020 - 28.09.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝  սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և  ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։
1 2548

Discussed 03.09.2020 - 24.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 258-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող գրանցված դեղերի ցանկը հաստատելու մասին» N 258-Ն որոշումը:
0 6976

Discussed 03.09.2020 - 18.09.2020

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում հասարակական կազմակերպությունների շրջանակի վերանայում:
1 5186

Discussed 03.09.2020 - 18.09.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում էլեկտրոնային եղանակով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում, 2) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման համար նախատեսել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ հաշվարկային փաստաթղթի տեսակը:
0 5505

Discussed 01.09.2020 - 16.09.2020

«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը, ինչպես նաև ապահովել արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը: Նշյալ գործընթացում անհրաժեշտություն է առաջացել նախ և առաջ տարբերակել նախկինում կառուցված և հետագայում կառուցվելիք ինքնակամ շինությունների միջև: Մասնավորապես, նախատեսվում է այնպիսի կարգավորումներ, որի ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո:
1 6234

The draft has been accepted

Discussed 01.09.2020 - 17.09.2020

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված են մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը: Նախագծով, առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը։
0 3737

Discussed 01.09.2020 - 16.09.2020

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները:
2 10803