Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 16.01.2024 - 06.02.2024

«Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը, հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել` 1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունների` մինչև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց գրանցման պահը ընկած ժամանակաշրջանների համար հարկի կամ հարկման բազայի նվազեցման առանձնահատկություններ: Ընդ որում, նախագծով առանձնահատկություններ նախատեսվում են սահմանել միայն իրավաբանական անձանց մասով․ - ավելացված արժեքի հարկի մասով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարման (բացառությամբ` հիմնական միջոցների) կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել նախագծով սահմանվող ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարի չափով: ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարներն արտացոլվելու են համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում: Ընդ որում, սահմանվել է նաև, որ կարգին համապատասխան ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարների հանրագումարը չի կարող գերազանցել մշտական հաստատության 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ապրանքային` այդ թվում` հումք-նյութերի, մնացորդի (բացառությամբ հիմնական միջոցների) արժեքի 20 տոկոսը, - շահութահարկով հարկման բազան որոշելիս նախատեսվում է նախագծով սահմանված կարգավորումներին համապատասխան համախառն եկամտից նվազեցվել օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով չհիմնավորված՝ օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, 2) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցումից հետո ընկած ժամանակահատվածների շահութահարկի հաշվարկման նպատակով ակտիվների սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման առանձնահատկություններ․ - ակտիվների և պարտավորությունների փաստաթղթավորման պահանջը կհամարվի բավարարված Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվեկշռային ակտով, - հաշվեկշռային ակտում ներառված ակտիվների սկզբնական արժեքները կորոշվեն օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով, իսկ դրանց բացակայության դեպքում` շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական արժեքից ելնելով։
0 1211

Discussed 16.01.2024 - 31.01.2024

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:
5 4350

Discussed 16.01.2024 - 31.01.2024

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում  համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար:
0 918

Discussed 15.01.2024 - 30.01.2024

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված կարգում՝ օպտիմալացնելով ֆինանսավորման մեխանիզմը։
0 980

Discussed 15.01.2024 - 30.01.2024

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվոմ է փոփոխություններ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված կարգում՝ օպտիմալացնելով ֆինանսավորման մեխանիզմը
0 900

Discussed 15.01.2024 - 30.01.2024

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N117-Ն հրամանով հաստատված կարգում, որոնք թույլ կտան պարզեցնել «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում իրականացվող ֆինանսավորման գործընթացը
0 918

Discussed 15.01.2024 - 02.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետությունում բուծվող ՄԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվություն՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավում, ինչպես նաև հանարապետությունում ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունների զարգացմանը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
0 1463

Discussed 15.01.2024 - 30.01.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմի վերանայման անհրաժեշտությամբ:
2 901