Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 18.11.2020 - 03.12.2020

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, սահմանված նպատակների իրականացումը ապահովելու գործողությունների և միջոցառումների հաջորդականությունն ու ժամանակացույցը, պատասխանատուները, արդյունքների գնահատման չափանիշները, ռիսկերը, բյուջեն և վերահսկողության մեխանիզմները:
2 6873

Discussed 17.11.2020 - 03.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի նպատակն է սահմանել, որ 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին, ինչի միջոցով կապահովվի անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց կտրվի ծրագրից արդյունավետ օտվելու հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ապահովել անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց ապահովել ծրագրից արդյունավետ օգտվելու հնարավորությունը։  
0 4662

Under development

Discussed 13.11.2020 - 28.11.2020

«Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի  ոստիկանությունում բժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքների առավել արդյունավետ և հստակ իրականացումը՝ ներկայիս հասարակական հարաբերություններին համապատասխան։
0 6055

Discussed 13.11.2020 - 28.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի լիազորոթյունների և հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները և դրանք համապատասխանեցնել ԻԿԱՕ չափորոշիչներին:
0 4923

The draft has been accepted

Discussed 13.11.2020 - 08.12.2020

«Հայաստանի Հանրապետության տարածքից եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկի հաստատում։
0 4173

The draft has been accepted

Discussed 12.11.2020 - 28.11.2020

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 13.12.2017թ. №541Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետը հետաձգել մինչև էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի ներդրումը և դաշտը կանոնակարգող իրավական ակտերի համալիր լրամշակումը։
0 5465

The draft has been accepted

Discussed 11.11.2020 - 26.11.2020

2021 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:  Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:              
0 5681

The draft has been accepted

Discussed 11.11.2020 - 26.11.2020

«2021 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:
0 6706