Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 13.10.2020 - 28.10.2020

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում են ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ այն զինծառայողների հավելումների չափերը, ովքեր համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել են արտոնյալ պայմաններով՝ առանց ընդունող կողմի միջոցների հաշվին լրացուցիչ ֆինանսավորման:
0 4752

Discussed 12.10.2020 - 27.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ:
1 9206

Discussed 12.10.2020 - 27.10.2020

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներին, ներառյալ տարածական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, տարածմանը և տրամադրմանը վերաբերող հարցերը:
0 6535

Discussed 12.10.2020 - 29.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանում և հրամանով հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
0 6763

Under development

Discussed 09.10.2020 - 25.10.2020

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և  ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունե­լության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
16 15678

Under development

Discussed 09.10.2020 - 24.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ և ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ  օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  եզրակացությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը: Օրենսգրքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո 20 օրվա, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մինչև 25-օրյա ժամկետում լիազոր մարմինը պետք է որոշում է ընդունի դիմումի վերաբերյալ: Նշված դեպքերում առաջացած բացթողումը կարգավորելու նպատակով առաջարկվում է հետևյալ իրավակարգավորումը՝ «Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:»: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս նախատեսվում է կարգավորել օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ հողհատկացման հետ կապված խնդիրները Օրենքի նախագծով առաջարկվում ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերագնահատման պահանջը սահմանել հանքավայրերի՝ 2021 թվականից հետո հաստատված պաշարների համար, քանի որ հանքավայրերի մակերեսների հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որի պատճառով էլ ներկայումս առաջանում են հողհատկացման  հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են օգտակար հանածոների պաշարների վերագնահատման և հաստատված պաշարների ողջ ծավալով արդյունահանման իրականացման գործընթացներին:  
0 5428

Discussed 08.10.2020 - 29.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերով սահմանված դրույթների վերանայման անհրաժեշտությամբ, այդ թվում պարզեցմամբ և հստակեցմամբ:
0 5186

Discussed 06.10.2020 - 22.10.2020

Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ: Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2021-2030 ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել  զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ առանձնացվել են Հայաստանում առավել ներուժ ունեցող զբոսաշրջության ձերը, սահմանվել են ոլորտի զարգացման գոտիները և կլաստերները, հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։
0 7121

Discussed 05.10.2020 - 21.10.2020

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել  Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի իրականացումը, որը կհանգեցնի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափման՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
0 5070