Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.01.2021 - 04.02.2021

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքների նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներով, ինչպես նաեւ բխում է կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից:  
0 6157

Discussed 20.01.2021 - 04.02.2021

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Վերջինիս առանցքային և հիմնական փուլերից է գործադիր իշխանության մարմնի՝ ներքին գործերի նախարարության կազմավորումը և ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը նախարարության կողմից։ Գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։ Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։
5 11409

Under development

Discussed 19.01.2021 - 03.02.2021

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը ՀՀ-ում իրականացվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որը ավելի քան մեկ տարի է՝ չի գործում: Այս իրավիճակն առավելապես պայմանավորված է ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ: Ուստի անհրաժեշտ է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել ՀՀ կառավարության նոր կառուցվածքին համապատասխան: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ առավել հստակեցվել և կարևորվել են Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը: Հետևաբար միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը վերապահելով ՀՀ փոխվարչապետին, ընդլայնել խորհրդի իրավասության շրջանակը, հստակեցնել կառուցվածքը և աշխատակարգը՝ նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորություն, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի արձանագրության N41 քաղվածքով հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողություններից/ներդրումից բխող կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համակարգումը: «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
0 6845

Discussed 19.01.2021 - 03.02.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է  1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, 2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար), 3) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ, 4) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:
0 5178

Discussed 14.01.2021 - 29.01.2021

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է 2021 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը և ֆոնդային բյուջեի պարտքերը բյուջեում արտացոլելու համար, որից հետո հնարավոր կլինի կազմակերպել բյուջետային գործընթացի շարունակական աշխատանքները։
0 5021

Discussed 14.01.2021 - 29.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար ձեռք բերել հակաուռուցքային դեղեր, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուներ միջազգային հարթակներից՝ ապահովելով դրանց անընդմեջ մատակարարումը, ինչպես նաև այդ դեղերի և թեստ հավաքածուների առավել մրցակցային և արդյունավետ գնումները:
0 6495

Discussed 13.01.2021 - 28.01.2021

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2021 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագi] Որոշման նախագծի նպատակն է նորմատիվներ սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի և բաժնի մասնագետի հաստիքի հաշվով:
0 3831

Discussed 13.01.2021 - 28.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին        Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:
0 6286

Discussed 13.01.2021 - 28.01.2021

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով հաստատվող կանոններով սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկարագիրը, դրա պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների դասակարգման ընթացակարգը, որը ներառում է քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի պահանջների ապահովմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական համալիր միջոցառումներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Բացի այդ, սահմանվում են նաև շենքի կառուցվածքային տարրերի շահագործման, Ներշենքային ինժեներական համակարգերի շահագործման, ինժեներական սարքավորումների ու սարքերի շահագործման կանոնները: Ակնկալվում է, որ կանոնների հաստատմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից շենքերի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների մասով կցուցաբերվեն միասնական մոտեցումներ և որ ամենակարևորն է, առնվազն պարտավորված կլինեն նվազագույն պարտադիր իրականացման աշխատանքների մասով չցուցաբերել անգործություն: Նախատեսվում է նաև կանոնները հաստատվելուց հետո դրանք օգտագործել բազմաբնակարան շենքի կառավարման և վերահսկողություն իրականացնող մարմինների համար ուսումնական դասընթացների մշակման համար:
4 6103