Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.01.2021 - 28.01.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Սույն օրենքի ընդունման արդյունքում կխրախուսվի նախագծով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը, ինչպես նաև պարտապանի գույքի անբավարարության հիմքով ավարտված՝ այդ խումբ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով պարտապանի կողմից պարտավորությունը կատարելը։ Օրենքի ընդունումը հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։ Արդյունքում ակնկալվում է նաև այս խումբ վարչական ակտերի կատարման համար ծախսվող վարչական ռեսուրսի խնայողություն, Ծառայության, Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության էական նվազեցում, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման փուլում սոցիալական լարվածության նվազեցում։
4 10210

Discussed 12.01.2021 - 31.01.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 
0 5258

Discussed 12.01.2021 - 27.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում  Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։    
0 6310

Discussed 12.01.2021 - 27.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում  Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։  
0 5647

Discussed 12.01.2021 - 27.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ձկնաբուծության ոլորտի կայունության ապահովմանը։
0 5690

Discussed 11.01.2021 - 27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման 1-ին կետով հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 68-րդ կետի համաձայն՝ սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, և այդ դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով: Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում փոխարինել առևտրային հաշվառքի սարքը: Այդ դեպքում, աջակցող կողմը պատրաստակամ է լինում վճարել կանխավճարի գումարը, իսկ այդ գումարի մարման (կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով սպառած էլեկտրաէներգիայի արժեքից նվազեցնելու միջոցով) շահառու է հանդիսանում կոնկրետ տվյալ բաժանորդը, ինչը իրական դժվարություններ է առաջացնում աջակցության ծրագրերի իրականացման համար՝ առաջացնելով վարչարարական խոչընդոտներ: Նախագծով առաջարկվում է իրավասություն տալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական լիազոր, տարածքային կառավարման մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրությամբ հիմնավորված դեպքերում) ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ և սահմանել առանձնահատկություններ:
0 1354

Discussed 08.01.2021 - 24.01.2021

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը` որպես բողոքարկման ենթակա միջանկյալ ակտ նախատեսելով նաև դիմումի ապահովումը մերժելու և դիմումի ապահովումը վերացնելու մասին որոշումները: Միաժամանակ` առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածում նախատեսել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերի բողոքարկման վերաբերյալ դրույթ:
0 3596

Discussed 31.12.2020 - 15.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները:
5 7859

Discussed 30.12.2020 - 14.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
3 5500