Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.07.2021 - 25.07.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։
0 4236

Under development

Discussed 08.07.2021 - 23.07.2021

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է  տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող փաստաթղթերի վերացման և վաչական բեռի թեթևացման նպատակով:
0 4031

Discussed 08.07.2021 - 23.07.2021

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել բնակության համար ոչ պիտանի ճանաչելու, նշված շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման և շենքերի քանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը:
0 4440

Discussed 07.07.2021 - 27.07.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՄԵՆ ԱՐՍԵՆԻ ՄԱՇԱԿԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ   Բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Արմեն Արսենի Մաշակարյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային  զորակոչը տարկետում տալ մասին 
0 3458

The project has not been accepted

Discussed 07.07.2021 - 22.07.2021

«Դրամաշնորհային մրցույթի կազմակերպման ընթացքում օգտագործվող հայտարարության և հրավերների օրինակելի ձևը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում Դրամաշնորհային մրցույցի կազմակերպման ընթացքում օգտագործվող հայտարարության և հրավերների օրինակելի ձևը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը և դրամաշնորհային մրցույթի հրավերի օրինակելի ձևը:
0 4214

Discussed 07.07.2021 - 22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցած, նրան ազատությունից զրկած կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակած իրավասու մարմնի պաշտոնատար անձը վերջինիս պարզաբանում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված՝ ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու իրավունքի մասին, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:
0 3022

Discussed 06.07.2021 - 22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Համատիրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով, ըստ որի նախատեսվում է համատիրությունների կողմից տարեկան գործունեության մասին հաշվետվություններ հրապարակելու պարտադիր պահանջը, իսկ պարտադիր պահանջը խախտելու համար պատասխանատվություն։
1 3698

Discussed 06.07.2021 - 22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ։
1 4855