Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 15.07.2021 - 04.08.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԷԴԳԱՐ ԱԼԻԽԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ  Ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Էդգար Ալիխանի Բաբայանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին
0 3941

Under development

Discussed 15.07.2021 - 30.07.2021

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:
0 5511

Discussed 15.07.2021 - 30.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել դեղերի գրանցման, վերագրանցման և հետգրանցումային փոփոխությունների ներկայացման գործող ընթացակարգերի ներդաշնակեցումը ԵԱՏՄ կարգավորումների հետ
0 5296

Under development

Discussed 14.07.2021 - 30.07.2021

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 547-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
0 4056

Discussed 14.07.2021 - 30.07.2021

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման կարևորությունը պայմանավորված է « Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներն ապահովելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով ամրագրված միջոցառումների իրականացման արդյունքում երեխայի իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ։
0 6228

Discussed 13.07.2021 - 31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի ընթացակարգը, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:
9 4403

Discussed 13.07.2021 - 28.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Իրավական ակտում փոփոխությունները կատարվել են՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման ձևակերպումներին  համապատասխանեցնելու, փաթեթների հավաքագրման գործընթացը էլեկտրոնային  դարձնելու արդյունքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև  դրանց կատարման ժամկետների փոփոխությունը կարգում ներառելու անհրաժեշտությունից ելնելով:
0 4406

Discussed 13.07.2021 - 29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի և դադարեցնել տարբեր անձանց կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը (առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային և (կամ) ածխաջրածնային գազերի վաճառքի դեպքում սպառնալիք են ստեղծում բնակչության և շրջակա միջավայրի համար, իսկ  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության դեպքում աշխատում են՝ չապահովելով օրենսդրությամբ ամրագրված  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները) կամ վերջիններիս բերել օրինական դաշտ, ուստի նախատեսվում է սույն իրավական նորմով կարգավորել նշված խնդիրները։
0 4152

Under development

Discussed 12.07.2021 - 27.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի պարեկային ծառայության միջոցով՝ էլեկտրոնային եղանակով։
0 4893