Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 19.04.2023 - 04.05.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածով որպես նպատակ նախատեսվել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացում: Քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է մոնիթորինգ, որը կրելու է շարունակական բնույթ: Հարկ է նկատել, որ իրականացված մոնիթորինգի արդյունքներով վեր են հանվել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները, որոնց լուծմանը, իսկ որոշ դեպքրերում արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների լավարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրակնացմանը:  
Մնաց {days} օր
1 7351

Discussed 27.02.2023 - 14.03.2023

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը: Այս առումով, ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության վերափոխումը, որը հնարավորության կտա կառուցվածքային և գործառույթային առումով ունենալու այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջև դրված խնդիրները։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո։  
Մնաց {days} օր
0 4762

Discussed 27.02.2023 - 14.03.2023

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներ Նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալներին (մեղադրյալներներին)  հնարավորություն կտրվի հանձնուքի կամ ծանրոցի համար սահմանված շաբաթական քաշից զատ ստանալ նաև մինչև 20 լիտր գործարանային շշալցման խմելու ջուր, կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։
Մնաց {days} օր
1 4803

Discussed 13.12.2022 - 28.12.2022

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը     Նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, որով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, իսկ որպես քննարկվող միջոցառման իրականացման ուղղություններ՝ նախատեսված են  կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:      Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են`     1. Քրեակատարողական հիմնարկներում  նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանման ստեղծմանը, որն իր մեջ կներառի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության, թե՛ արտաքին պահպանության և թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։     2.  Քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: Ընդ որում՝ հաշվի առնելով գործընթացի աննախադեպ և բովանդակային առումով խրթին լինելու հանգամանքը, նախատեսվում է՝ ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում Անվտանգային կառավարման ստորաբաժանումը ներդնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում նշված ստորաբաժանումների ներդրման շարունական բարեփոխումները:       3. Քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսմանը: Մասնավորապես նախագծերով առաջարկվում է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Նախագծերով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:        4. Ոլորտային հարցերը կարգավորող օրենքի դրույթներում այլ փոփոխություններ կատարելուն:  
Մնաց {days} օր
0 5165

Discussed 30.11.2022 - 16.12.2022

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ: Այս առումով, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման խիստ անհրաժեշտությունը, կարիք է առաջացել ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն էլեկտրոնային հսկողության կազմակերպման և իրականացման կանոնակարգումներ,  որոնց արդյունքում համապարփակ կսահմավեն էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը, էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպահման և ոչնչացման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 5443

Discussed 27.10.2022 - 11.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող նախագծով նախատեսվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանը ազգային առողջապահական համակարգ:  
Մնաց {days} օր
0 5527

Discussed 11.07.2022 - 26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումն ուժը կորցրած ճանաչել:
Մնաց {days} օր
0 5173

Discussed 18.03.2022 - 02.04.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով Որոշման նախաբանը կունենա գործող օրենքին համապատասխան լիազորող նորմ, ինչպես նաև համապատասխան մարմինների ձևակերպումները կփոփոխվեն՝ այդպիսով վերացնելով առկա անհստակությունները։
Մնաց {days} օր
0 5275

Discussed 23.12.2021 - 07.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Առաջարկվում է համակարգող փոխվարչապետի կողմից սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգն ու պայմանները:
Մնաց {days} օր
0 6374
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: