Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 30.08.2021 - 14.09.2021

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման մեջ և դրա հավելվածներում հետևյալ հիմնական ուղղություններով. 1) Միջազգային փորձի հաշվառմամբ սահմանվում են Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման իրականացման նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոչ միայն կատարողականի գնահատում՝ քանակական մշտադիտարկում, այլև որակական մշտադիտարկում՝ միջանկյալ մոնիթորինգի շրջանակներում պարզելով կատարված գործողություններով ձեռք բերված փաստացի արդյունքները: 2) Մասնակցային մոնիթորինգի ապահովման նպատակով սահմանվում են մշտադիտարկման և գնահատման նոր ընթացակարգ և ողջամիտ ժամկետներ, որոնք հնարավորություն կտան՝ ա. ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկում և գնահատում և դրանք ներկայացնելու Արդարադատության նախարարությանը, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից կազմված մշտադիտարկման և գնահատման հաշվետվության նախագծի վերաբերյալ, դրանց համապատասխանությունը Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին, բացահայտելով առկա խնդիրները և մարտահրավերները: բ. Արդարադատության նախարարությանը՝ իր վերլուծություններում օգտագործելու և ապահովելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցների և առաջարկությունների ամփոփումը մշտադիտարկման և գնատաման հաշվետվություններում: 3) Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի առանձին բաժինների համար սահմանվում են միջանկյալ արդյունքային ցուցիչներ (արդյունքային վերստուգիչ ցուցիչներ)՝ միջանկյալ մշտադիտարկումը հնարավոր դարձնելու նպատակով. 4) Բացահայտված խնդիրների լուծման, արդեն իսկ ընդունված օրենքների հետ հակասության վերացման նպատակով վերանայվում են առանձին միջոցառումների վերստուգիչ ցուցիչները, սահմանվում են նոր վերստուգիչ ցուցիչներ, վերանայվում են ակնկալվող արդյունքները և սահմանվում են նոր ակնկալվող արդյունքներ: 5) Վերանայվում և լրացվում են Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումներով սահմանված կատարման ենթակա գործողությունների շրջանակը և դրանց կատարման ժամկետները՝ իրատեսական միջոցառումների շրջանակ նախատեսելու, Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ գործողություններ նախատեսելու, առաջիկա տարում նախկինում չավարտված աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություններ սահմանելու նպատակով: Միաժամանակ վերստուգիչ ցուցիչներում նշված ժամկետները սահմանվում են ըստ տարիների, քանի որ գնահատումն իրականացվում է տարեկան 1 անգամ: 6) Հստակեցվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը՝ տարանջատելով հիմնական կատարող և համակատարող մարմինները:  7) Նախագծում կատարվում են նաև տեխնիկական և սղագրական բնույթի փոփոխություններ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը:
0 3747

Discussed 30.08.2021 - 15.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 694-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը սահմանելու մասին» 694 – Ն որոշումը։
0 3610

Under development

Discussed 30.08.2021 - 15.09.2021

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար։ Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն։ Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է։
0 6196

Discussed 30.08.2021 - 15.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ներառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Այդպիսի տեղեկությունների մի մասը պետք է հասանելի դառնա միայն պետական մարմիններին և որոշակի շրջանակում ներառված անձանց, որոնց ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք ունեն հասանելիություն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա բոլոր, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններին։
1 3520

Under development

Discussed 28.08.2021 - 13.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ""Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին" ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ:
8 5537

Discussed 27.08.2021 - 12.09.2021

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն և №519Ն որոշումներով հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը: Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 5.2-րդ կետով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր, որոնց ընդհանուր նպատակը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշումների նախագծերում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։
0 1396

Discussed 27.08.2021 - 12.09.2021

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «« ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաև ԵԱՏՄ միասնական կանոնների ներդնումը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխության կատարման նպատակը անհարկի կրկնության կանխումն է: Կատարվել են նաև մի շարք տեխնիկական շտկումներ (նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետ, 12-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին կետ):
1 7136

Discussed 27.08.2021 - 11.09.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու իրավունքը և կհստակեցվի կասեցված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:
0 3679