Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 23.02.2022 - 10.03.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:  
17 6340

Discussed 23.02.2022 - 13.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  Առաջարկվող կարգավորման նպատակն է որպես Օրենսգրքի 225.1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունների հանցավոր հետևանք՝ նախատեսել դրանց առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները, մասնավորապես՝ դրանց կատարումը, որն անզգուշությամբ կառաջացնի մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:
1 4137

Under development

Discussed 23.02.2022 - 10.03.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները՝ նպաստելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքին և պետական ծառայությունների մատչելիության ապահովմանը։ Նախագծի համար հիմք է հանդիսացել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)։ Վերջինս սահմանում է, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախագծով սահմանված մատչելիության պահանջները ներառում են հաշմանդամության լայն շրջանակ՝ անդրադառնալով տեսողության, լսողության, ֆիզիկական, խոսքի, ճանաչողական, լեզվական, ուսուցման և նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ապահովմանը: Չնայած նախագծի լայն շրջանակին, այն այնուամենայնիվ ի վիճակի չեն լուծելու հաշմանդամության բոլոր տեսակների, աստիճանների և տարբեր համակցությունների ունեցող մարդկանց կարիքները՝ հաշվի առնելով մարդկային կարիքների բազմազանությունը։ Նախագիծն այնուամենայնիվ հնարավորւթյուն է ընձեռում հստակ պահանջների միջոցով ապահովել մատչելիությունը մարդկանց հնարավորինս լայն խմբերի համար: Այս նախագիծը նաև վեբ բովանդակությունը կդարձնի ավելի օգտագործելի տարեց մարդկանց համար, որոնց ունակությունները փոփոխվում են ծերության պատճառով և կբարելավի ընդհանուր օգտագործման հնարավորությունը բոլոր օգտվողների համար: Նախագծով տրված են մի շարք սահմանումներ, սահմանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները։ Այդ սկզբունքներն, ինչպես ընդունված է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում, չորսն են՝ ընկալելի, կառավարելի, հասկանալի և հուսալի լինելը։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից տարբեր ժամանակներում ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ 19-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/11/3) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության քաղաքականությունները և ընթացակարգերը, որոնց մասին տեղեկությունները ամփոփ կերպով հասանելի են Համացանցի կոնսորցիումի կայքում՝ w3.org/WAI/policies։
0 3933

Under development

Discussed 23.02.2022 - 10.03.2022

«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու մասին 5-րդ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/GC/5) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի են առնվել նաև Անկախ կյանքի եվրոպական ցանցի ուսումնասիրությունները և ուղեցույցները։
46 7191

Discussed 23.02.2022 - 10.03.2022

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1665-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1665-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունմամբ կապահովվի իրավաբանական անձանց  մասնակցի կամ  գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի և անհատ ձեռնարկատերերի անձնագրի  անվավեր ճանաչվելու հետևանքով անձնագրային տվյալների ինքնաշխատ փոփոխումը, ինչպես նաև՝ մահացած անհատ ձեռնարկատերերի ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանումը։
0 2621

Discussed 23.02.2022 - 10.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 13.01 - «ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:
0 3112

Discussed 22.02.2022 - 09.03.2022

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Տեխնիկական կանոնակարգումը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, շուկայահանված արտադրանքի բարձր որակի ապահովմանը: Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտին ներդաշնակեցման և իրականացվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծման, ինչպես նաև հստակեցվեն մի շարք գործընթացներ և փաստաթղթեր:
0 3395