Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.04.2022 - 23.04.2022

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների՝ առանց համապատասխան ավարտական ակտի և շահագործման թույլտվության առկայության, և ինքնակամ կառուցված օբյեկտների փաստացի շահագործման դեպքեր կանխարգելմանը, իչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայպստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների բացահայտման կապակցությամբ ընդունված վարչական ակտերի ամրապնդմանը։
0 2974

Discussed 07.04.2022 - 23.04.2022

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման և համայնքների կողմից կայքերի ստեղծման և գործարկման դեպքում կարծում ենք, տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որը իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ, արդյունքում բազմաբնակարան շենքերի կառավարումը իրականացվելու է առավել արդյունավետ:
0 2374

Discussed 07.04.2022 - 23.04.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն Երևան քաղաքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը:
0 2654

Discussed 07.04.2022 - 23.04.2022

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքում ուժը կորցրած է ճանաչվում է ֆինանսական բաժնին վերաբերող կետը:
0 2816

The draft has been accepted

Discussed 07.04.2022 - 22.04.2022

««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսման միջոցով բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետություննն, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:  
0 2800

Discussed 06.04.2022 - 21.04.2022

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները:
0 3453

Discussed 05.04.2022 - 21.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի համար հիմք են հանդիսացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-22-րդ կետերը, 3-րդ հոդվածի 2-րդ մասը: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում, այդ թվում նաև` Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ:
0 2880

Under development

Discussed 05.04.2022 - 25.04.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության և Վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը և Վարչապետին ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
0 3262