Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.03.2022 - 23.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենսգրքերի կարգավորումներին և միասնականացնել դրանում օգտագործվող հասկացությունները:
0 2615

Under development

Discussed 04.03.2022 - 20.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի  N 1035-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից: 
9 5001

Discussed 04.03.2022 - 19.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և (կամ) հաշվանցման միասնական կարգավորումների սահմանման համար:
0 3137

Discussed 04.03.2022 - 19.03.2022

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ» Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված խնդիրների կարգավորումն է, կարգում առկա բացերի ավելի հստակեցումն ու կարգավորումը:
17 24057

Under development

Discussed 04.03.2022 - 21.03.2022

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի համար վերջիններս լիազորված կլինեն համապատասխան օրենքով։      
0 2971

Under development

Discussed 04.03.2022 - 19.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի  N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում առաջացած խնդիրներից:
0 4641

Discussed 04.03.2022 - 19.03.2022

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, որում ընդգրկված են այն հատուկ տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ներքին դիտում, արտաքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու համար:
0 3900

Discussed 02.03.2022 - 17.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Պետական և համայնքային միջոցներով իրականացվող  քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների, սողանքային երևույթների ազդեցության կանխարգելման ապահովում:
0 2807

Discussed 02.03.2022 - 18.03.2022

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 10805