Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 06.05.2022 - 22.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սոցիալական պաշտպանության համակարգը կյանքի տարբեր փուլերում ապահովում է՝ սոցիալական ռիսկերի առաջացման կանխարգելումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և աղետների հետևանքով առաջացած ռիսկերը հաղթահարելու միջոցառումների իրականացումը։ Երևան քաղաքն առանձնանում է սոցիալական խնդիրների լուծման ծավալով, հրատապությամբ, շահառուների առանձնահատկություններով, սոցիալական պաշտպանության մարմինների ու կազմակերպությունների բազմազանությամբ։ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը նոր առաջնահերթություններ է նախանշել սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնք ուղղված են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը:
0 2840

Discussed 06.05.2022 - 22.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 59-րդ և 60.1-րդ հոդվածներով սահմանված են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ՝ ընդերքի պահպանության պահանջների և ընդեքօգտագործման կանոնների խախտման համար: Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր և առաջացել է նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:
1 2905

Discussed 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է որպես պետական պահպանության շենքերի ցանկում ընդգրկել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի երկու հասցեներում (ք. Երևան, Վաղարշյան 13ա և ք. Երևան, Մոսկովյան 1) գտնվող շենքերը:
0 2651

Discussed 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգերի տվյալները և մասնավորապես համայնքի նկատմամբ դրամական պարտավորություններ ունեցող անձանց մասին տեղեկատվական բազաները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հանրային տվյալների այն բազաների ցանկում, որոնցում առկա տվյալները պետք է փոխանցվեն վարկային բյուրոներին, մինչդեռ այդ տվյալները կարող են օգտագործվել քաղաքացու ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կազմելու, ըստ այդմ նաև վերջինիս վարկունակությունը ճշգրիտ որոշելու համար։ Նախագծի ընդունման արդյունքում համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղական հարկերի, տուրքերի, վճարների, ինչպես նաև համայնքի նկատմամբ այլ հիմքերով առկա դրամական պարտավորությունների մասին տվյալները պարունակող բազաները կներառվեն հանրային տվյալների այն բազաների շարքում, որոնցից տվյալները տրամադրվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյին։ Նշված տվյալների փոխանցումը կնպաստի բանկերի և այլ վարկային կազմակերպությունների կողմից անձանց վարկունակության ավելի համապարփակ ստուգմանը, ինչպես նաև հանրության ֆինանսական կարգապահության բարձրացմանը:
0 2750

Discussed 05.05.2022 - 20.05.2022

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
0 3204

Discussed 04.05.2022 - 19.05.2022

ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2722

Discussed 04.05.2022 - 20.05.2022

ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2757

Discussed 04.05.2022 - 24.05.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու ուղղությամբ։ Այդ պատճառով օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերանայել գործող կարագավորումները։
15 2943