Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 30.07.2019 - 20.08.2019

««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտներում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերություններն ուղղելու իրականացմամբ:
4 7846

Discussed 29.07.2019 - 14.08.2019

«ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի   N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2019թվականի hունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 658-Լ որոշումն ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման  մեջ «գյուղատնտեսության» բառը իր հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի» բառով:    
0 7615

Under development

Discussed 19.07.2019 - 04.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 1696-Ն որոշման մեջ կատարել ժամկետի փոփոխություն:
0 6816

Under development

Discussed 27.03.2019 - 11.04.2019

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում դյուրացնել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից անձնական օգտագորման գույքի ներմուծման մաքսային ձևակերպումների գործընթացը:
0 8038

Discussed 12.04.2018 - 28.04.2018

Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ Առաջարկվում է Սահմանադրական օրենքում սահմանել, որ կուսակցության կանոնադրությունում և (կամ) ծրագրում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները ևս ենթակա են պետական գրանցման. ըստ այդմ նախագծով կարգավորվում են փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, գրանցումն իրականացնելու կամ մերժելու ժամկետը): Միաժամանակ, նախագծով հստակ սահմանվում են  գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հիմքերը:
0 9872

Under development

Discussed 05.12.2017 - 20.12.2017

"Բուսական աշխարհի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" և "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծեր «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի արդյունագործական, գյուղատնտեսական, գիտահետազոտական, կրթական, բնապահպանական և սոցիալական նպատակներով, այդ թվում նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Միևնույն ժամանակ ճշգրտվել, լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր և չափազանց կարևոր հասկացություններ։
0 8811

Discussed 14.02.2017 - 01.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
0 8648

The draft has been accepted

Discussed 03.02.2017 - 18.02.2017

<<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
0 9241