Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 14.10.2025 - 30.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
Մնաց {days} օր
0 2006

Discussed 10.10.2025 - 25.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում:
Մնաց {days} օր
0 2056

Discussed 10.10.2025 - 25.10.2025

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում՝ կապահովեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների ամբողջականությունն ու հուսալիությունը, կնվազեցնեն կրկնվող և անճշտ տվյալները, կապահովեն պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական ծառայության միջև տեղեկատվական փոխգործունակություն, և կնպաստեն պետական քաղաքականությունների ավելի արդյունավետ և հասցեական ձևավորմանը։
Մնաց {days} օր
4 16445

Discussed 01.10.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը։  Միևնույն ժամանակ, պետական ուսումնական հաստատություն տնօրենների գործուղման լիազորող նորմն արդեն հաստատված է, որի հիման վրա շրջանառության է դրվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ։ Գործուղման իրավական կարգավորումների և որոշման մի շարք դրույթների հետ առաջացրել է հակասություն, քանի որ գործող որոշմամբ դեռևս հստակեցված չէ գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը և այն չի բերվել համապատասխանության շրջանառվող նորմերի հետ։ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ու լրացումները նպատակ ունեն վերացնել նշված հակասությունները, ապահովել կարգավորումների փոխկապակցվածությունն ու միասնական կիրառումը, ինչպես նաև հնարավոր դարձնել գործուղման կարգի լիարժեք և արդյունավետ կիրառումը։
Մնաց {days} օր
10 2431

Discussed 24.09.2025 - 10.10.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշումների նախագծերի ընդունմամբ կնվազեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վտանգման դեպքերըՈրոշումների նախագծերի ընդունմամբ կնվազեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վտանգման դեպքերը
Մնաց {days} օր
0 2203

Discussed 10.09.2025 - 26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրհներգի կատարման նոր կարգի ընդունումը կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։ Նոր կարգը հստակ սահմանում է թե որ դեպքերում պետք է օգտագործվի երկար խմբագրությունը, իսկ երբ՝ կարճ տարբերակը։ Սա կնպաստի օրհներգի առավել արդյունավետ, միջոցառման ձևաչափին համապատասխան և ժամանակի սահմանափակումներին համապատասխան կիրառմանը՝ առանց բովանդակային և արարողակարգային շեղումների:
Մնաց {days} օր
4 2494

Discussed 04.09.2025 - 20.09.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ      Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում գործող անձանց և վաճառվող էլեկտրաէներգիայի ավելացմանը՝ խթանելով շուկայի զարգացումը, ինչպես նաև շուկայի մրցակցային հատված մուտքի իրավունքի, առավել դյուրին, իրացմանը։
Մնաց {days} օր
0 2233

Discussed 31.07.2025 - 18.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն կարգով սահմանվում են մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, նախապաայմանները և չափորոշիչները:
Մնաց {days} օր
1 2175

Discussed 15.07.2025 - 30.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 2094
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: