Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 16.12.2024 - 03.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1027-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ,  մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ:
Մնաց {days} օր
1 2028

Discussed 03.12.2024 - 19.12.2024

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել նախագծով նախատեսվող մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:
Մնաց {days} օր
0 1794

Discussed 03.12.2024 - 19.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ
Մնաց {days} օր
1 1986

Discussed 26.11.2024 - 11.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Կարևորելով  վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում Օրենքի ընդունման դեպքում կմշակվի  մարզադպրոցների անվանակոչման  կարգ
Մնաց {days} օր
0 1805

Discussed 25.11.2024 - 11.12.2024

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՆԻԿԻՏԱ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ ՖԵԴՈՏՈՎԻՆ ԵՎ ԺԱՆ, ՖՐԱՆՍԻՍ ԲԵՔԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նիկիտա Դիմիտրեվիչ Ֆեդոտովը և Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանը հանդես են գալիս համապատասխանաբար ջրացատկի և գոլֆի Հայաստանի Հանրապետության հավաքականների կազմում, մասնակցելու  են  հավաքականների ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին, hետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Մնաց {days} օր
0 1735

Discussed 08.10.2024 - 24.10.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ:
Մնաց {days} օր
0 2255

Discussed 10.09.2024 - 26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ     «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը Գույքը կհանձնի «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ ներդրումային ծրագրով Գույքը վերանորոգելու և ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիային (փակ բաժնետիրական ընկերություն ) տրամադրելու նպատակով:
Մնաց {days} օր
0 2020

Discussed 31.07.2024 - 15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N  717-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ  Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեի  0.12 հեկտար մակերեսով հողամասի  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վերաբերյալ 
Մնաց {days} օր
0 2285

Discussed 18.07.2024 - 02.08.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը, նշված մարզահամալիրի պայմանները և թողունակությունը՝ անհրաժեշտ է օտարման գործընթացում գտնվող մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով  
Մնաց {days} օր
0 2024
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: