Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 26.08.2019 - 11.09.2019

<<Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <<Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
3 22625

Discussed 24.07.2019 - 08.08.2019

ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր տարի աշխարհում  թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պատճառով մահանում  է ավելի քան 3.0 միլիոն մարդ և այն մահվան պատճառների 4-րդ տեղն է գրավում` սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններից և շաքարային դիաբետից  հետո, ինչպես նաև հաշմանդամության առաջացման պատճառների մեջ` 4-րդ տեղը: Ծրագրի նպատակն է`պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում, բուժման ինտեգրացված մոդելի ներդրում, սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցում:  
Մնաց {days} օր
0 11819

Discussed 12.03.2018 - 27.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2018-2021թթ․ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկն է, որի արդյունքում ակնկալվում է իրականացնել առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակի բուժօգնության որակի բարձրացում,  ծխախոտի օգտագործման և օդի ախտոտվածության հետ կապված հիվանդացության նվազեցում, պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում,  ինչպես նաև բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում:   
Մնաց {days} օր
0 10078

Discussed 04.12.2017 - 19.12.2017

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ հաշվի առնելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը ոլորտի վերընթաց զարգացման ապահովման համար: Ռազմավարությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների նախորդ ծրագրերի շարունակությունն է և նախորդների ձեռքբերումներիհիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով իրավունքի բնագավառի ժամանակակից զարգացումները, ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, սահմանում է՝ դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ընդհանուր նպատակը, ուղղությունները և առաջիկա հինգ տարիների համար այդ ուղղություններից յուրաքանչյուրով սահմանված ռազմավարական նպատակները, դրանց ուղենիշերը և ռազմավարության իրագործմամբ ակնկալվող վերջնարդյունքները, որոնց ցանկանում է հասնելԿառավարությունը հանրության համար: Ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Գործողությունների ծրագրով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղենիշերից բխող որոշակի միջոցառումներ և ձեռնարկվելիք գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների ու դրանց համապատասխան որակական կամ քանակական չափելի ցուցանիշների նախատեսմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նշումով:
Մնաց {days} օր
7 17573

Discussed 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
Մնաց {days} օր
0 10482

Discussed 01.02.2017 - 16.02.2017

Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշում «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար:
Մնաց {days} օր
0 13564
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: