Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

03.12.2025 18.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաջարանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»  որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին:Շահագրգիռ անձինք կարող են Քաջարանի համայնքապետարանում, ինչպես նաև Քաջարան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»   որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (qajarancity@mail.ru,kajarancity@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Քաջարանի համայնքապետարան:2025 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»  որոշման նախագծի հանրային քննարկում:
Մնաց {days} օր
0 129

03.12.2025 19.12.2025
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, անկախ հանցանքի ծանրության աստիճանից, իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատաստրող կամ կատարած անձանց նկատմամբ:  Նախագծի ընդունմամբ կընդլայնվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի գործիքակազմը։
Մնաց {days} օր
0 321

03.12.2025 18.12.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) շարունակականությունը և արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ
Մնաց {days} օր
0 266

02.12.2025 17.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հանրապետության մարզական կազմակերպությունների՝ անկախ գերատեսչական պատկանելության, ամրապնդված նյութատեխնիկական բազաների,  ժամանակակից մարզագույքով հագեցված մարզակառույցների առկայություն, մարզման բարելավված պայմաններ:    
Մնաց {days} օր
1 158

02.12.2025 24.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի  վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։   Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի  վերաբերյալ կարող են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayk@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։   Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 17։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929; 055-73-55-53 հեռախոսահամարներով։  
Մնաց {days} օր
0 114

02.12.2025 17.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՂԻ ԽՄԲԱԿԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՂԻ ԽՄԲԱԿԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 88

02.12.2025 17.12.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, սակայն էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմման և համաձայնեցման գործընթացը դեռևս ավարտված չէ, ավելին՝ առկա են կապալառու կազմակերպության կողմից տեխնիկական առաջադրանքի կազմման որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ ներկայումս ՊԵԿ-ի և կապալառու կազմակերպության միջև ընթանում են համապատասխան աշխատանքներ, սակայն առկա է մտավախություն մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն ավարտին հասցնելու մասով, ուստի, նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենսդրական փոփոխությամբ Օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել և 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել, որ դրանք ուժի մեջ են մտնում էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
Մնաց {days} օր
0 199
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: