Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.05.2022 - 18.05.2022

««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում  արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ  դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ և կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը:
0 3571

Discussed 02.05.2022 - 17.05.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանն նախագիծ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը, որը մշակվել և ընդունվել էր դեռևս այդ պահին գործող խմբագրությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքին համապատասխան: 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել վերը նշված կարգի ընդունման համար հիմք հանդիսացած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը, ինչի արդյունքում ի թիվս այլ փոփոխությունների օրենքի 17-րդ հոդվածով հանձնաժողովին վերապահվել են որոշումները գրավոր քվեարկությամբ ընդունելու, ինչպես նաև գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու իրավասություններ: Միաժամանակ, հանձնաժողովը անցում է կատարել նոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի՝ «Mulberry 2.0»-ի կիրարկմանը, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել կարգում ամրագրված որոշակի ընթացակարգեր:
0 2778

Discussed 02.05.2022 - 18.05.2022

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմ­բերի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
0 3595

Discussed 02.05.2022 - 17.05.2022

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկադիր աճուրդին վերաբերող դրույթները և հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում ծագող՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա գույքի գնահատման, լոտի մեկնարկային գնի հավելումների վերաբերյալ հարաբերությունները, որոնք ներկայումս կարգավորվում են հարկադիր աճուրդին վերաբերող դրույթներով, կարգավորել բացառապես հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերվող նորմերով՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերում ընդլայնելով նաև աճուրդը չկայացած համարելու հիմքերի շրջանակը, աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները։ Կարգավորման նպատակը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում կիրառելի իրավանորմերի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում առկա անհստակությունները և ոչ միատեսակ մոտեցումները հաղթահարելն է, առկա կարգավորումների համապատասխանեցումը հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակին և կատարողական վարույթի ամբողջական թվայնացման ապահովումը։  Նախագծով առաջարկվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու դեպքում լոտի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 90 տոկոսը, որի նպատակը քննարկվող խումբ գույքերի իրացվելիության բարձր հավանականությունն ու արագ իրացվելիությունն ապահովելու հետ մեկտեղ իրենց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ապահովելն է նաև կատարողական վարույթի կողմերի՝ պարտապանի և պահանջատիրոջ համար։ Միաժամանակ, առաջարկվում է լրացնել և հստակեցնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հիմքերի շրջանակը՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համապատասխան նորմը համապատասխանեցնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ ներկայումս գործող կարգավորումներին՝ նշված օրենքների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերի միատեսակ մեկնաբանությունը, հնարավորինս համապարփակ կարգավորել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հարաբերությունները, ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ գույքի հարկադիր իրացման՝ որպես կատարողական վարույթի փուլի, ամբողջությամբ էլեկտրոնային դառնալու համար, բարձրացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի գրավչությունը, հստակեցնել աճուրդի անվավերության հետևանքները՝ անվավերության հետևանքով գույքը պարտապանին (դրա նախկին սեփականատիրոջը) վերադարձնելը որպես անվավերության հետևանք կիրառելի համարելով միայն բացառիկ դեպքերում, ընդլայնել հարկադիր էլեկտրոնային աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները՝ այդպիսով բարձրացնելով նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու, աճուրդը չկայացած համարելու, հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու հարաբերություններում ապահովել կատարողական վարույթով պահանջատիրոջ, պարտապանի, հարկադիր էլեկտրոնային աճուրդով գնորդների և աճուրդին մասնակցող այլ անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանություն։  
0 3350

Discussed 02.05.2022 - 18.05.2022

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով։
0 2643

Discussed 02.05.2022 - 17.05.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի №167-Ն որոշմամբ փոփոխվել են «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի կայքէջը, ինչպես նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի անվանումը և կայքէջը: Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը համապատասխանեցնել վերը նշված փոփոխություններին:
0 2719

The project has not been accepted

Discussed 02.05.2022 - 17.05.2022

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագով առաջարկվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման (այսուհետ՝ Ծրագիր) նպատակով ՀՀ Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։
0 2907

Under development

Discussed 02.05.2022 - 17.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ, որը տեղ է գտել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված միջոցառումների իրականացումից:   ՀՀ կառավարության գործող որոշմամբ հաստատված՝ գործող կարգում ամրագրված է խնամքի և սոցիալական տարբեր ծառայությունների, այդ թվում՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց տրամադրումը: Դրանում շահառուների քանակը սահմանափակվում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանցով, մինչդեռ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու հանգամանքը բացակայում է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այս երկու ծառայությունները, և թողնել ճաշարաններ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական անձանց (առանց տարիքային սահմանափակման) զուտ սննդի տրամադրման համար ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբակների, մշակութային և մարզական միջոցառումների ու մրցումների, արվեստի ու աշխատանքային թերապիայի  կազմակերպման համար: Սննդի տրամադրումը հանդես է գալիս որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, միաժամանակ ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց: Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ՝ դրանք գործում են որպես «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ»: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը, և ոչ՝ ճաշարաններին։ Սույն նախագիծը կծածկի այս ոլորտում օրենսդրական բացը։ Նախարարությունը դրանից հետո այս և այլ հարցերի համար նպատակ ունի վերանայել և լրամշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումը, որի մասին արձանագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։
5 2424

Discussed 02.05.2022 - 18.05.2022

ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դավիթ Արմենի Մարտիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2421