Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 30.06.2022 - 22.07.2022

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքին՝ միաժամանակ հղում կատարելով «Նոտարիատի մասին» օրենքին՝ հաշվի առնելով տվյալ իրավահարաբերության զարգացման դինամիկան և հետագա հնարավոր փոփոխությունները: Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:
0 3491

Discussed 30.06.2022 - 22.07.2022

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանություն-ները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը: Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների մասով, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ  նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:
1 3153

Discussed 29.06.2022 - 14.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին և ջրային օրենսգրքերում փոփոխությունների ընդունման արդյունքում կնախատեսվի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի պաշարների (վերա)գնահատման հաշվետվությունների ընդերքաբանական փորձաքննություն, որը առաջարկվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ, 6.7-րդ մասերում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում փոփոխություններ կատարելու միջոցով:
0 2274

Discussed 29.06.2022 - 15.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդուն­­ման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցու­նա­կու­թյան մակարդակը և ներդրումային գրավ­չությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահան­մանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։           Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝ գների իջեցում շուրջ 4–4.5%–ով, արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով, հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով, իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ, արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։
0 2961

Under development

Discussed 29.06.2022 - 20.07.2022

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի  իրականացնել մարզաձևի լավագույն մարզիկներով համալրված միասնական մարզումներ, ապահովել օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերում հանրապետության հավաքականների նախապատրաստմանը մասնակցող մասնագետների գործողությունների հաղորդակցումը և տարբեր մարզաձեւերում ազգային հավաքականների կենտրոնացված հատուկ մարզման համակարգի ներդրման կազմակերպումը:  
0 2192

Discussed 29.06.2022 - 14.07.2022

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ    Նախագծով ներկայացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը, տարակարգի շնորհման նոր մեխանիզմը:     Նախագծով առաջարկվում են տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման դիմելը և այլն։
15 11386

Discussed 29.06.2022 - 15.07.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծերի ընդունման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները և պետական բյուջեի մուտքերը։
0 2495

Discussed 29.06.2022 - 14.07.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետություն դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծում անձնական օգտագործման համար կարող են իրականացնել նաև ֆիզիկական անձինք և շատ դեպքերում հստակ տեղեկացված չլինելու պատճառով ներմուծում են չթույլատրված քանակներ, որոնք կամ պետք է ոչնչացնել կամ արտահանել, իսկ պահանջված փաստաթղթերի նկատմամբ ներկայիս պահանջները զգալի շատ են, միաժամանակ առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1681-Ն որոշումն (այսուհետև՝ Որոշում) ուժի մեջ մտնելուց մինչ այս պահը Տեսչական մարմնում ստացված դիմումները՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարելու փոփոխություններ։
0 2544

Discussed 29.06.2022 - 14.07.2022

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանված նպատակների իրագործման անհրաժեշտությամբ. այն է՝ մինչ այժմ հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն եղել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները, իսկ նոր համակարգը հաշվի է առել ուսուցիչների կատարելագործման համակարգի բարեփոխման առկա անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանությունը կրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող ավելի լայն բարեփոխումների հետ։ Այն միտված է հզորացնել ուսուցիչներին և օգնել նրանց՝ ստանձնել պատասխանատվություն սեփական ընթացիկ մասնագիտական զարգացման համար, և հնարավորություններ ընձեռել նրանց՝ բարեփոխումների իրականացման համար։
7 9248