Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 31.08.2022 - 16.09.2022

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝ խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության և սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձևաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների և աղբի հետ գործածության նորմերի ու կանոնների սահմանման գործառույթներով. Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները. Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված /պրոֆեսիոնալ/ օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը: Սահմանել տարածաշրջանային օպերատորի ընդգրկման դրույթները, որոնք կգործեն հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում: Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները: Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, և դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը: Ամրագրել աղբավայրերի շահագործման կարգի սահմանման և վերահսկողության վերաբերյալ դրույթները։ Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը: Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար,  աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար և այլն։   Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող աղբի ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։ Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։
1 2332

Discussed 30.08.2022 - 15.09.2022

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ     Որոշման նախագծով նախատեսվում է լրացնել և թարմացնել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի համար անհրաժեշտ պահանջները, և ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
0 2465

Discussed 30.08.2022 - 14.09.2022

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (բացառությամբ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը ենթակա կլինեն կատարման վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում՝ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։ Իսկ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման արդյունքներով կազմված ստուգման ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման ակտերը վարչական կամ դատական կարգով չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում  նշված ստուգման ակտերը ուժի մեջ կմտնեն հայտարարության ներկայացման օրվանից, վարչական կամ դատական կարգով բողոքարկման ենթակա չեն լինի և ենթակա կլինեն կատարման ուժի մեջ մտնելու  օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։  Քննիչի կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և  ստուգման  արդյունքում կազմված ակտը ուժը մտնելուց հետո կբողոքարկվեն Օրենսգրքով սահմանված կարգով: Միաժամանակ, մինչև ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարության ներկայացման օրը և վճարման 10-օրյա ժամկետների ընթացքում ստուգման ակտով կամ այլ վարչական ակտերով առաջադրված գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի։
0 2182

Discussed 30.08.2022 - 14.09.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպա­տակը միկրո­ձեռ­նարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութա­գրվում էր որպես հարկ­ման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայման­ներ:
6 7615

Under development

Discussed 29.08.2022 - 14.09.2022

«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղել են զոհեր (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձ) և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք: Ներկայացվող նախագծի նպատակը 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն է։
1 3823

Discussed 29.08.2022 - 13.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որպես հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար առաջադրվող պահանջ սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան ունենալը կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, իսկ գլխավոր խմբի պաշտոնների համար՝ Նախագծում նշված մասնագիտություններով կրթական համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը։
0 2211

Discussed 29.08.2022 - 13.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվելու այն չափման միջոցներին, որոնք արտադրվելու են տվյալ սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։ Տնտեսվարող սուբյեկտներին լրացուցիչ բյուրոկրատական բնույթ կրող գործընթացներից զերծ պահելու նպատակով նախագծով նախատեսվում է նշյալ դրույթը, որի կիրարկման դեպքում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում արտադրված, այնուհետև շահագործման մեջ գտնվող չափման միջոցներին՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի վերաբերելու (վերջիններս միայն ստուգաչափման են ենթակա լինելու)։ Ձև 6-ում նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինվում է «Նմուշ» բառով, քանի որ «չափման միջոցի տեսակի հաստատման վկայագրի խորհրդանիշ» չի կարող լինել։
0 2115

The draft has been accepted

Discussed 29.08.2022 - 14.09.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի №465-Ն որոշմամբ նախատեսված չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
0 2825

Under development

Discussed 29.08.2022 - 13.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ մի քանի կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունը։  
0 2478