Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 14.09.2022 - 29.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12 N 451-Ն որոշման  հավելվածի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2021 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման հավելված 2-ի՝       1)  3-րդ կետի 60-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.       2)  4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6-րդ ենթակետով.      «6) Տիգրան Աշոտի Սեդրակյան (ծնվ.՝ 22.06.2000 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Կոմիտասի պողոտա, 38 շենք, բն. 4, Սորբոնի համալսարան, Ֆրանսիա): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:    
0 2154

Discussed 13.09.2022 - 28.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։
1 2866

Discussed 13.09.2022 - 29.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ում փախստական ճանաչված  անձանց կացարանով  ապահովումն  իրականացվում էր «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28 N 54  արձանագրային որոշման հիման վրա։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիվ № 02/10.20/26829-2021 հանձնարարականի  պահանջն առ այն, որ  անհրաժեշտ  է    Կառավարության արձանագրային որոշումները վերաձևակերպել այլ իրավական ակտերի ձևաչափով և համապատասխան  նախագծերը ներկայացնել  վարչապետի աշխատակազմ,  մշակվել  է «Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց բնակարանային ապահվման  ծրագիրը  հաստատելու մասին»  ՀՀ  կառավարության  որոշման  նախագիծը:
1 2492

Discussed 12.09.2022 - 28.09.2022

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
1 7964

The project has not been accepted

Discussed 12.09.2022 - 30.09.2022

«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ բացառապես ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթղթերի առկայության պարագայում (ծագման հավաստագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր), որոնք տրվել /ձևակերպվել/ են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։
0 2122

Under development

Discussed 12.09.2022 - 27.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաս­տա­նի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման որոշ դրույթներ տարընկալումների տեղիք են տալիս:
0 2347

Discussed 12.09.2022 - 27.09.2022

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
1 9268

Under development

Discussed 12.09.2022 - 27.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 25-ի թիվ 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաս­տա­նի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում, որոնց թվում են տրանսֆերային գնագոյացման ստուգման սահ­մա­նումը որպես հարկային ստուգման առանձին տեսակ և տրանսֆերային գնա­գո­յացման ստուգման վարչարության սահմանումը: Նշված փոփոխությունների և լրա­ցում­ների արդյունքում անհրաժեշ­տութ­յուն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 570-ն որոշումը համապատասխանեցնել գործող տրանֆերային գնագոյացման դրույթներին:
0 2433

Under development

Discussed 12.09.2022 - 27.09.2022

«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաս­տա­նի Հանրա­պե­տութ­յան 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ անհրա­ժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» թիվ 556-ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ տրանսֆերային գնագո­յաց­ման արդեն իսկ գործող դրույթներին:
0 2381