Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 24.12.2024 - 08.01.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նպատակ ունենալով ներքին շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի միջև՝ առաջարկվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը սահմանել բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ կլինկերի նույն ընթացակարգով  ներմուծումը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիզների տրամադրման համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։ 
Մնաց {days} օր
0 2531

Discussed 24.12.2024 - 17.01.2025

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 1902-Լ որոշմանբ հավելված № 1, 5-րդ «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 2-րդ կետով միջազգային պահանջներին և ԵՄ դիրեկտիվներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների օգտագործման իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Վայրի բուսատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Նման գործունեության կանխարգելման մեջ կենտրոնական ինստիտուտներից պետք է սահմանել վարչաիրավական պայքարը:
Մնաց {days} օր
0 2964

Discussed 23.12.2024 - 07.01.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպումը, կարգավորել քաղաքաշինական ընթացիկ խնդիրները, հստակեցնել վարչական պատասխանատվության երթարկվող սուբյեկտների շրջանակը:  
Մնաց {days} օր
0 2566

Discussed 19.12.2024 - 07.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։ Վերոգրյալով պայմանավորված՝ ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» oրենքի նախագծով վերանայվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը։  
Մնաց {days} օր
37 32530

Discussed 13.12.2024 - 09.01.2025

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակված «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, որոնց ժամանակ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, և ի կատարումն Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Տարածական տվյալների մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում։
Մնաց {days} օր
0 2612

Discussed 09.12.2024 - 25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները: Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով:
Մնաց {days} օր
8 3494

Discussed 09.12.2024 - 29.12.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոխելիս կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը (իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տասը միլիոն դրամը) գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում։ Կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ որոշումը և վճարման ժամանակացույցը հաստատվելու է համայնքի ավագանու որոշմամբ: Ի հավելումն, նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տարաժամկետված գումարի երկու տոկոսի չափով տոկոսներ` տարաժամկետման յուրաքանչյուր տարվա համար` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում` նախորդող տարվա համար: Վճարումների չկատարման պարագայում համայնքը հնարավորություն կունենա բռնագանձել գրավադրված հողամասը սեփականատիրոջից: Որպես այլընտրանք` կարող է  ներկայացվել տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Նշված կարգավորումները մի կողմից հավելյալ երաշխիքներ է ստեղծում համայնքի համար վճարումների կատարման հետ կապված, մյուս կողմից ներդրողի համար ռիսկային է դարձնում ըստ սահմանված ժամանակացույցի վճարումներ չկատարելը:
Մնաց {days} օր
0 3523

Discussed 06.12.2024 - 26.12.2024

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի, Պայմանագրի N 16 հավելվածի 42-րդ կետի, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի և 2021 թվականի ապրիլի 5-ի N 4 կարգադրությամբ հաստատված «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների» ծրագրի 1.3-րդ կետի պահանջներից:
Մնաց {days} օր
0 2337
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: